Հանրային քննարկման է ներկայացվում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը
Երևանի մամուլի ակումբի կայքում հրապարակվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը։
Հիշեցնենք, որ այն մշակել է Երևանի մամուլի ակումբի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից ձևավորված աշխատանքային խումբը։
Հուլիսի 11-ին համապատասխան փաթեթը ներկայացվել է նաև ՀՀ Ազգային ժողովի ոլորտային հանձնաժողովին։
«Առաջիկայում պատրաստվում ենք տարբեր շրջանակներում կազմակերպել քննարկումներ»,-նշում են աշխատանքային խմբից։
Այս օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվելու «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին