Երևանում մի քանի փողոց փակ է լինելու
Հուլիսի 13-ին Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք միջոցառման կապակցությամբ՝ ժամը 16․00-ից մինչև 24․00-ն արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորնեցի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցներում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային ոստիկանությունից։
Այսօր Երևանի Զաքյան փողոցում կայանալիք «Երևանի գատրո օր» միջոցառման կապակցությամբ՝ դեռ հուլիսի 12-ին ժամը 22․00-ից արգելվել է տրանսպորտային միջոցների կայանումը Զաքյան փողոցում՝ Զաքյան-Խորենացի խաչմերուկից մինչև Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկ, իսկ ժամը 24․00-ից մինչև հուլիսի 14-ը՝ ժամը 8․00-ը, Զաքյան փողոցի հիշյալ հատվածներում արգելվում է երթևեկությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց