Կրթություն, գիտություն 16:37 17/07/2019 Հայաստան

Գումարը կա, գիտնականների հայտերը կան, ֆինանսավորման իրավական հիմքը չկա

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Հայաստանցի երիտասարդ գիտնականները սրտնեղած են ու մտահոգ։  Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որը 2012 թվականի հուլիսի 1-ից իրականացվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, կանգնած է փակման վտանգի առաջ։

Մի քանի օր առաջ ծրագրի ֆեյսբուքյան էջում հայտարարվեց. «Հարգելի երիտասարդ գիտնականներ, այժմ, կապված որոշ բարդությունների հետ, ԵԳԱԾ-ը որևէ ծրագրի համար գումար չի տրամադրում: Ցավում ենք...»։

Երեկ տարածեցին ցավալի երկրորդ նորությունը՝ «Հարգելի երիտասարդ գիտնականներ, այժմ, կապված որոշ բարդությունների հետ, ԵԳԱԾ-ը որևէ ծրագրի համար գումար չի տրամադրում: Ցավում ենք...»։

Սարքերի մրցույթի համար, ինչպես Panorama.am-ին պատմեց ծրագրի ինը ղեկավար մարմինների անդամներից Հռիփսիմե Մկրտչյանը, ստացվել է 46  հայտ, և քանի որ յուրաքանչյուր հայտ ներկայացվել է գիտնականների խմբի կողմից, ապա շահառուների թիվը կազմում է ավելի քան 200։ Մրցույթի արդյունքները պետք է ամփոփվեին դեռ ապրիլին, մրցույթի համար տրամադրված բյուջեն կազմում է 30 մլն դրամ։

Երիտասարդ գիտնական Տիգրան Ղռեջյանը մրցույթին հայտ ներկայացրածներից է։ Նա գործընկերների հետ մասնակցում էր հայտարարված մրցույթին։ Սպասում էին ամփոփմանը, երեկ արդեն կարդացել են լուրը։ Իրենք էլ ցավում են։ Ղռեջյանը Panorama.am-ին ասաց, ԵԳԱԾ-ը-ն լավագույն հնարավորությունն էր սարքերի ձեռքբերման համար, քանի որ ծրագրում աշխատող մարդիկ օբյեկտիվ ու տրամաբանորեն են գնահատել հայտերը։

«Դիմել էինք ԳԱԱ Երկրաբանական ինստիտուտի միջատների հավաքածուի թվայնացման, ինչպես նաև որակյալ լուսանկարներ ունենալու համար սարքեր ձեռք բերելու նպատակով։ Երբ ես, օրինակ, իմ  աշխատանքներն ուղարկում եմ լուրջ գիտական ամսագրերին տպագրելու համար, նրանք պահանջում են շատ որակյալ լուսանկարներ, որովհետև երբ գիտնականները կարդում են հոդվածը, նայում են բզեզի մարմնին, համեմատություն են անում և այլն, և այլն։ Սարքը հնարավորություն էր տալու կենդանի օրգանիզմներին՝ փոքր օբյեկտներին, որոնք ունեն շատ բարդ կառուցվածք, որակյալ լուսանկարել»,-ասում է գիտնականը։

Սարքի ձեռքբերման համար անհրաժեշտ է 2 500 դոլար։ Գիտնականը լավատես է, նշում է, հնարավոր է գիտական աշխատանքը որոշ ժամանակով թողնի, գնա բանվորություն անի, գումարը վաստակի՝ սարքը ձեռք բերելու ու հետագայում իր սիրած աշխատանքը շարունակելու համար։

ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի միջատների հավաքածուն, ըստ գիտնականի, շատ արժեքավոր է. ներառում է Հայաստանից, Անդրկովկասից ու հարակից շրջաններից հավաքած միջատներ, դա հիմք է դարձել ինստիտուտի միջատաբանական գիտության համար։ Հավաքածուի մի մասը մեծ դժվարությամբ հնարավոր է եղել վերադարձնել Կովկասի թանգարանից։

«Այսօր միտումներն այնպիսին են, որ ցանկացած լուրջ գիտական հավաքածու ունի իր կատալոգը։ Ես օրինակ, Ֆրանսիայի, Շվեյցարիայի հետ եմ աշխատում, խնդիրում եմ, ուղարկում են իրենց կատալոգները, ես էլ եմ ուզում այդպես լինի»,-նշեց նա։

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը գործում էր չորս հիմնական ուղղություններով՝ երիտասարդ գիտնականներին գիտական գործուղումների, գիտաժողովների, գիտական դպրոցների, սեմինարների կազմակերպման համար տրամադրվող ֆինանսական աջակցություն, գիտական դրամաշնորհների տրամադրում և մրցանակաբաշխության անցկացում ու ֆինանսավորում։ Տարեկան ծրագիրն ունեցել է մոտ 200 գիտնական շահառու։

Ծրագրի ղեկավարներից Հռիփսիմե Մկրտչյանն ասում է, գումարը՝ մոտ 100 մլն դրամ պետբյուջեից տրամադրվել է, սակայն հիմա չի գործում իրավաբանական միջնորդ մարմինը։

ԵԳԱԾ-ն էլ իրավաբանական կարգավիճակ չունի, այնտեղ մարդիկ աշխատել ու աշխատում են կամավոր սկզբունքով, որպեսզի զերծ մնան ավելորդ ծախսերից։ Նաև հաշվետվություն  է պատրաստել, թե քանի գիտնականի են աջակցել։

Նախկինում պետբյուջեից տրամադրված գումարը Գիտության կոմիտեի կողմից նվիրաբերվում էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ), որն էլ հանդիսանում էր խողովակ պետության և ծրագրի միջև: Հիմնադրամի տնօրենի կալանավորումից հետո դրա գործունեությունը կասեցված է, պայմանագրեր չեն կնքվում։ Արդյունքում,  գումարը չի օգտագործվում, ներկայացված հայտերը չեն ֆինանսավորվում։

ԿԳ նախարարությունում խնդրին տեղյակ են, ասել են՝ կանեն ամեն ինչ, որ մի լուծում գտնեն։ Ծրագրի ներկայացուցիչներն առաջարկել են՝ կամ ԵԳԱԾ-ին իրավաբանական անձի կարգավիճակ տալ, կամ էլ ՀԵՀ-ին փոխարինող կազմակերպություն գտնել։

«Առաջարկները եղել են, բայց ընթացք չի տրվել։ Գնում ենք հանդիպման, շատ դրական, հոյակապ հանդիպում է լինում։ Իրենք մեզ ասում են, որ մտահոգված են ու ցանկանում են այս խնդիրը լուծել։ Բայց դրանից հետո որևէ արդյունք չի եղել, այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք, ունենք երիտասարդ գիտնականներ, որ անընդհատ նամակներ են ուղարկում, գիտական հոդվածներ, տեղեկացնում են դրսի հրավերների ու ֆինանսավորման պատճառով մասնակցել չկարողանալու մասին»,-ասաց Հռիփսիմե Մկրտչյանը։

ԿԳ նախարարությունից ձեռնարկվող քայլերի մասին չխոսեցին, խորհուրդ տվեցին դիմել գիտության կոմիտե։

Կոմիտեի գլխավոր քարտուղար  Լևոն Մարդոյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, գոյություն ունի  կառավարության՝ 2018 թվականի դեկտեմբերի 27-ի № 1515 որոշումը, 8.2 հավելվածը, որտեղ ներառված է այդ ծրագիրը: Հիմա պայմանագիր չկա։

«Որպես կողմ պետք է հանդես Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, հետևաբար նրանք մեզ պետք է  ներկայացնեն պայմանագիր, պայմանագիրը կնքնվի»,-ասաց Մարդոյանը։
Նրան հիշեցրեցինք, որ ՀԵՀ-ը չի գործում։

«Պետք է պայմանագիր լինի, որ մենք իրավական հիմք ունենանք։ Կարող են նաև ուրիշ հիմնադրամներ պայմանագիր ներկայացնել, ՀԵՀ-ի փոխարինե հանդես գա մեկ այլ իրավաբանական անձ, որպեսզի համապատասխան գործընթացն իրականացվի»,-ասաց կոմիտեի ներկայացուցիչը։

Այստեղ պատրաստվում են սպասել հիմնադրամների հնարավոր նախաձեռնությանը,  հետո պատրաստ են հարցը ներկայացնել կառավարությունում։ Իսկ եթե նման հիմնադրամներ չլինեն ու նախաձեռնություն չներկայացնեն, գումարը վերադարձվելու է բյուջե։

«Օրենքը ես չեմ կարող խախտել»,-ասաց նա։

Երիտասարդ գիտնկաան Տիգրան Ղռեջյանը  պնդում է, ԵԳԱԾ միակն էր, որ մոտիվացնում էր հայ երիտասարդ աշխատող գիտնականին ավելի լավ աշխատել, «բայց հիմա եկանք, հասանք այս կետին»։

Հայաստանի երիտասարադական հիմնադրամի հեռախոսներն աշխատում են, պատասխանողները՝ կարծես ոչ։ Ամեն դեպքում պատասխանող չեղավ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}