Իրավունք 16:25 18/07/2019 Հայաստան

Նախշուն Տավարացյանի՝ լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստը հետաձգվեց

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ  նիստում ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը միջնորդեց որպես վկա հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահ, հուլիսի 11–ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովի նախագահ Երվանդ Խունդկարյանին։ Նա նշեց, որ որ Ե. Խունդկարյանը  պետք է ներկայանա ու պարզաբանի՝ ե՞րբ է,  ըստ Դատավորների ընդհանուր ժողովի, Նախշուն Տավարացյանը համարվում ընտրված և պաշտոնը ստանձնած ԲԴԽ անդամ։

ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ ժողովը  հավաքական մարմին է, չի բացառվում, որ ժողովի 80 տոկոսի կարծիքը Երվանդ Խունդկարյանի կարծիքի հետ չհամընկնի։

«Երվանդ Խունդկարյանն իր ելույթում ասել է, որ Նախշուն Տավարացյանը համարվում է  պաշտոնը ստանձնած ընտրվելու պահից՝ 2018 թ. նոյեմբերի 8-ից, իսկ Նախշուն Տավարացյանն ասաց, որ պաշտոնը ստանձնել է երդվելու պահից՝ հուլիսի 11-ին։ Քանի որ տիկին Տավարացյանն այստեղ է գործուղղվել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, պետք է իմանանք ժողովի կարծիքը, որը մեզ ասելու, հիմնավորելու իրավունք ունի պարոն Խունդկարյանը»,- ասաց Գրիգոր Բեքմեզյանը։

Քվեարկությամբ՝ ձայների 4 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ մերժվեց միջնորդությունը։ 

Այնուհետև միջնորդությամբ հանդես եկավ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը։ Մասնավորապես նա նշեց. «2018 թ. նոյեմբերի 8-ին դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբել դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորեր Սուրեն Անտոնյանը և Ստեփան Միքայելանը։

Ինչպես փաստեց տիկին Տավարացյանը, այդ ժողովի ժամանակ ստեղծվել էր այնպիսի անհաշտ մթնոլորտ, իրեն ստիպել է հրաժարվել երդվելուց։ Դրանից հետո տվյալ ժողովի  արձանագրությամբ  ասված է, որ պարոնայք Անտոնյանն ու Միքայելյանն ունեցել են մի շարք ելույթներ, իրենց անհամաձայնությունն են հայտնել այս գործընթացի հետ, որից հետ դեկտեմբերի 21-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովում, որի օրակարգային հարցերից է եղել նաև ԲԴԽ  նոր անդամ ընտրելու հարցը, մասնավորապես նրանք բազում կարծիքներ են հնչեցրել ընտրությունների օրինականության, իրավազորության, նոր ընտրություններ կազմակերպելու առումով, վերահաստատել են իրենց կամքը մասնակցելու այս ընտրություններին։ Այնուհետև դրանից հետո, իմ տվյալներով, հուլիսի 11-ին կայացած ընտրությանը պարոն Անտոնյանն ժողովին ընդհանրապես չի մասնակցել, իսկ  Միքայելյանն արձակուրդում է  գտնվել, չի եկել ու չի պնդել իր թեկնածությունը։ Հաշվի առնելով Ընդհանուր ժողովի դռնփակ լինելու բնույթը,  ԲԴԽ անդամի ընտրության և նրա լեգիտութան բարձր աստիճանը, հարցեր ունեմ պարոնայք Անտոնյանին, թե ինչու հրաժարվեց հանել իր թեկնածությունը, և  Միքայելյանին, որը չմասնակցեց։

Այս հարցերը պարզելու  և գուցե դրանց առնչությամբ տիկին Տավարացյանի  ընտրության լեգիտիմությունը  պարզելու համար միջնորդում եմ որպես վկա հրավիրել և հարցաքննել դատավորներ Սուրեն Անտոնյանին և Ստեփան Միքայելյանին։Մենք գտնում ենք, որ շատ կարևոր է, որ գան այս դատավորները, ու մենք լսենք, թե ինչ է եղել, կարող է իրենց էլ են սպառնացել, համոզել, թող գան, ելութ ունենան, տեսնենք՝ ինչ է կատարվում»։

Նախշուն Տավարացյանը դեմ չէր այս միջնորդությանը։ Միջնորդությունն ընդունվեց ձայների 5 կողմ, 4 դեմ հարաբերակցությամբ։  Նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանն  ինն ամիս առաջ էր ընտրվել ԲԴխ անդամ, բայց դիմում էր գրել ու հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալուց։ Սակայն հուլիսի 11-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովում նա երդում էր տվել՝ այդպիսով դառնալով ԲԴԽ անդամ։  Այսօրվա նիստը հրավիրել են ԲԴԽ անդամներ  Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը, որի  օրակարգում հենց Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցն է։ Նրանք գտնում են, որ Ն . Տավարացյանը ԲԴԽ լիազորությունները ստանձնել է դեռ 2018 թ. նոյեմբերի 8-ին, սակայն մինչ օրս որևէ նիստի չի մասնակցել որպես ընտրված անդամ, չի ներկայացրել որևէ հարգալից պատճառ, իր մասնակցությունը բացառող որևէ հանգամանք, նրա լիազորությունները պետք է դադարեցվեն։ «Օրենքի պահանջն է, քանի որ նման անդամը ԲԴԽ-ում չի կարող գործել, նման գործելաոճը խախտում է ԲԴԽ նիստերի կազմակերպման ու  անցկացման իրավական հիմքերը»,- նիստի ընթացքում ասել է Գրիգոր Բեքմեզյանը։ Մինչդեռ Ն. Տավարացյանը համոզմունք հայտնեց, որ ԲԴԽ անդամը ստանձնում է իր պարտականությունը երդում տալու պահից, կոնկրետ իր դեպքում՝ հուլիսի 11-ին։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Մյուս անդամներին ընտրում է ԱԺ-ն՝  փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից։ Այսօր մեկ անդամի տեղ թափուր է։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}