Իրավունք 14:52 18/07/2019 Հայաստան

«Հայտնի «իրավաբանները» թող օրենսդրության կազուսը վերացնելու մասին մտածեն, ոչ թե ասեն՝ ազգանունը Տավարացյան, անունը Նախշուն»

Հուլիսի 11-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը ստանձնելու համար երդում տված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը համոզված է, որ ինքը պարտականությունները ստանձնել է հենց երդումից հետո։

«Իմ համոզմամբ, Բարձրագույն դատական խորհրդի այն անդամը, որն օրենքով  սահմանված կարգով և պայմաններով պաշտոնը չի ստանձնել երդմամբ, երբևէ չի կարող պատասխանատվության կանչվել երդմամբ սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, ինչը  հանգեցնում է այս առումով օրենսդրի սահմանած ամբողջ  գաղափարախոսության խեղաթյուրմանը»,- ԲԴԽ նիստում հայտարարեց Ն. Տավարացյանը։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանն  ինն ամիս առաջ էր ընտրվել ԲԴխ անդամ, բայց դիմում էր գրել ու հրաժարվել ԲԴԽ անդամ դառնալուց։ Սակայն հուլիսի 11-ին կայացած Դատավորների ընդհանուր ժողովում նա երդում էր տվել՝ այդպիսով դառնալով ԲԴԽ անդամ։  Այսօրվա նիստը հրավիրել են ԲԴԽ անդամներ  Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը, որի  օրակարգում հենց Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցն է։

Ն. Տավարացյանը, հղում անելով օրենքի համապատասխան հոդվածին, որի համաձայն ԲԴԽ նորընտիր անդամն իր պաշտոնը ստանձնում է ԲԴԽ համապատասխան անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտի օրվանից, այլ հիմքով ԲԴԽ անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում ընտրվելու օրվանից, ապա հարկ է նկատել, որ տվյալ դեպքում «ընտրվելու օրվանից եզրույթը» պետք է մեկնաբանել ոչ թե առանձին վերացված ընտրության արդյունքների հրապարակման պահից, այլ խորհրդի օրինական անդամ ունենալու օրենքով սահմանված  ողջ գործընթացի  ավարտման պահից։

«Ինձ չեմ համարում 2018 թվականի նոյեմբերի 8-ից խորհրդի անդամի պաշտոնը ստանձնած, քանի որ խորհրդի օրինական անդամ հանդիսանալու օրենքով սահմանված գործընթացի վերջին փուլը՝ երդման պաշտոնը, ստանձնելը չի կատարվել։ Ես համարվում եմ խորհրդի անդամի պաշտոնը ստանձնած իմ երդման օրվանից՝ հուլիսի 11-ից»,- ասաց նա։

Այնուհետև դիմելով ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանին, որն ասել էր, որ Ն. Տավարացյանը ԲԴԽ լիազորությունները ստանձնել է դեռ 2018 թ. նոյեմբերի 8-ին, սակայն մինչ օրս որևէ նիստի չի մասնակցել, Ն. Տավարացյանն ասաց. «Պարոն Բեքմեզյանը շատ բարձր ձայնով հնչեցրեց, որ անգործություն եմ թույլ տվել, անհարգելի պատճառներով չեմ ներկայացել։ Ուրեմն ձեզ հիշեցնեմ, եթե ես պաշտոնը ստանձնած ԲԴԽ անդամ եմ համարվում, ուրեմն պետք է որոշ արտոնություններ կիրառվեին իմ նկատմամբ։  2018թ. նոյեմբերի 8–ից մինչ այսօր պետք է ինձ մակագրվող գործերը լիներ ընդամենը 25 տոկոսը, իսկ  ես աշխատում եմ չափազանց ծանրաբեռնվածությամբ՝ 100 տոկոս մակագրությամբ։
Ես Դատական դեպարտամենտից ընդամենը երկու ծանուցում է ստացել ԲԴԽ նիստերի վերաբերյալ՝ մեկը  հուլիսի 15–ի նիստի օրակարգի, մեկն էլ այսօրվա նիստի վերաբերյալ, իսկ մինչ այդ որևէ ծանուցում չի ստացել։

Հիմա դուք պատասխանեք պարոն Բեքմեզյան, ԲԴԽ–ն է անգործություն թույլ տվե՞լ, թե՞ ես։
Իրավաբան գիտնականներին պարզապես հորդորում եմ՝ ոչ թե վերցնել բարոյական կողմը, թե ինչպես կարող էր Նախշուն Տավարացյանը 9 ամիս հետո երդվեր և գար, բա ի՞նչ աներ Նախշուն Տավարացյանը, հետաքրքիր է, նախ տեղն ազատ է, դա Վճռաբեկ դատարանի տեղն է, երկրորդն էլ, եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, Նախշուն Տավարացյանը որտե՞ղ գնար երդվեր, պատերի տակ երդվեի՞, ըստ ձեր ասածի՝ էդ ա։

Որպես իրավաբան գիտնականներ ավելի մեծ անելիք ունեք, եթե տեսաք այս հարցի հետ կապված կազուսային իրավիճակ առաջացավ Դատական օրենսգրքում։ Որպես իրավաբան գիտնականի ձեռնամուխ եղեք այդ իրավիճակը շտկել, ոչ թե Նաշխուն Տավարցյանին դարձրել եք հանրահայտ քննարկման թեմա։ Դուք մի մոռացեք, որ ես երեկ չէ առաջին օրը չեմ դատավոր դարձել, հազարավոր մարդիկ են ինձ գովեստի խոսքեր ուղարկել, հազարավոր մարդիկ ինձ գրավոր շնորհակալություն են հայտնել։ Ես էլ ունեմ շրջապատ, ընկերներ, հարազատներ, ամեն մեկը տարբեր ձևով է ընկալում և ձեր ամեն մի հայտարարությունից հետո հեռախոսիս զանգերի մեջ տեղ չի լինում։ Սա դատավորի արժանապատվության հետ կապված հարց է, սա դատավորի բարի համբավն արատավորող հարց է։ Հիմա  ես դատական հայց ներկայացնե՞մ ձեր դեմ  անօրինական հիմքերով իմ բարի համբավն արատավորելու համար։

Ձեր հրավերի ու ելույթի մեջ ի՞նչ իրավական կողմ կար, ամբողջը բարոյական կողմին էր նվիրված, թե 9  ամիս հետո ինչու, ինչպես  երդվեց։ Ինչու՞, խոստում տված մարդ կար, որ պետք է իմ տեղը ընտրվեր, պարզապես խոստումը մինչև վերջ չկատարվեց, ինչ-որ տեղից ուղղորդվո՞ւմ եք։ Հուլիսի 11–ի ժողովում 4-5 դատավորներ աղմուկ բարձրացրեցին՝ խախտելով էթիկայի և վարքագծի կանոնները, մեկը Սիմիզար Հովսեփյանը, որի տղան ձեր գիտնական իրավաբաններից է։ Իմ ազգանունը երբեք շահարկման առիթ չի դարձել, և այդ հայտնի «իրավաբանները» թող օրենսդրության կազուսը վերացնելու մասին մտածեն, ոչ թե ասեն՝ ազգանունը Տավարացյան, անունը Նախշուն։ Այսինքն փողոցային մակարդակի են հասնում արդեն»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}