«Երբ բռնության խոսք տարածողը խոսում է բռնության խոսքի դեմ պայքարի մասին, նշանակում է՝ նոր բռնություններ են լինելու»
«Հայհոյանքը, բռնության ու ատելության խոսքը քննարկման առարկա է դարձել թավշյա հեղափոխությունից հետո: Պատճառն այն է, որ հեղափոխությունից հետո է ինտենսիվացել»,-«Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը։
Նա նշեց, որ դրանից առաջ են եղել, սակայն ինտենսիվ սիստեմավորված, հանրային բարոյականությանը վնասող խնդիր դարձել է հեղափոխությունից հետո։
«Ինչո՞ւ մինչև այդ հայհոյանք չկար, կամ քիչ էր։ Որովհետև հասարակությունը մերժում է հայհոյողին, նրան մարգինալացնում է։ Իսկ ինչո՞ւ հետո հայտնվեց, որովհետև հետո մենք հասարակության փոխարեն ունենք երկու ենթահասարկություն սպիտակների ու սևերի»,-ասաց Ա. Ենոքյանը։
Նա նշեց, երբ իշխանությունն ներկայացուցիչները խոսում էին, որ պետք է պայքարել բռնության խոսքի դեմ, որոշակի օրենսդրություն ընդունել, իր մոտ միանգամից կասկած է առաջանում, որովհետև երբ բռնության խոսք տարածողը խոսում է բռնության խոսքի դեմ պայքարի մասին, նշանակում է, որ նոր բռնություններ են լինելու կամ բռնության խոսքի նոր տարափ է լինելու։
Քննարկմանը ներկա «Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լիկա Թումանյանն ասաց, որ երբ խոսվում է վարքագծային մոդելների մասին, այսինքն ինչ- որ լծակների, որոնք կզսպեն պետական գործիչներին ատելության խոսքի կիրառումից, այսօվա դրությամբ առայժմ անհնար է։
«Այն իշխանությունը, որը եկել է ատելության խոսքի տարածմամբ, չի կարող հրաժարվել իր գործիքակազմից, քանի որ հենց դրանով է առաջնորդվել՝ ստանալով հասարակական կարծիքի ձևավորման հնարավարություն և ստանալով մերժողական քաղաքական վարքագծի ձևավորում։ Պարզ է, որ ինքը շարունակելու է այդ վարքագիծը, որովհտեև ատելությունը և քննադատությունն այսօրվա դրությամբ ցանկացած հասարակության կողմից պահանջված է ավելի շատ, քան կառուցողական և հանունը։ Մենք միշտ եղել ենք դեմ, քանի որ «դեմ»-ը ավելի հեշտ է անել, քան «հանուն»-ը, դրա համար ատելության խոսքը նրանք կշարունակեն կիրառել»,- ասաց Լ.Թումանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյան. Երբ պետության քաղաքական առաջին դեմքը խոսում է ոչ նորմատիվային լեքսիկոնով, դա բերում է ատելության խոսքի ավելացմանը
- «Պետք է հասկանանք այն սահմանագիծը, որի դեպքում խոսքը կնպաստի իրավունքի և ժողովրդավարության զարգացմանը»
- Նաիրա Զոհարաբյան. Շատ դեպքերում սոցիալական մեդիայում միայն նկարը տեսնելով՝ սկսում են հայհոյանքների տարափը
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ