Հռոմի ոստիկանությունը որոնում է սիրիացու
Հռոմում ահաբեկչության սպառնալիքի առավելագույն մակարդակ է հաստատվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսել է երիտասարդ սիրիացու որոնումները, որը հեռախոսային զրույցներում հայտարարել է Իտալիայի մայրաքաղաքում հնարավոր ահաբեկչության իրականացման մասին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին գրել է հռոմեական Il Corriere della Sera թերթը։
Ոստիկանությունից Ռիա նովոստիին հայտնել են, որ տեղեկություն չունեն իբր թե սկսված օպերացիայի մասին։
Թերթի տվյալներով, 28-ամյա սիրիացին հեռախոսազրույցներում հայտնել է, որ «վաղը Հռոմում դրախտ կգնա»։ Նրա անունը չի հաստատվում, քանի որ նա Ֆեյսբուքում երեք տարբեր էջեր ունի։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին