Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատվել է
Արդեն 2-րդ ամիսն է, որ Հայաստան ներթափանցած ջերմային ալիքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ հանրապետության բուսածածկ տարածքներում: Այս տարվա ընթացքում հրդեհների թիվը բավականին աճել է հատկապես խոտածածկ տարածքներում: 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 1887 հրդեհ, 2018թ-ին՝ 1702, 2019 թ-ին առաջին կիսամյակում՝ 3554 հրդեհ: ԱԻՆ հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում տվյալները ներկայացրել է ԱԻ նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
Նրա խոսքով, 2019 թվականի հունիս ամսին ունեցել են 1701 հրդեհ, որը 3.6 անգամ բարձր է նախորդ տարիների ցուցանիշից:
«Երևանում ոռոգման համակարգի ակտիվ օգտագործաման և գերխոնավեցման շնորհիվ հրդեհների թիվը պետք է նվազեր, բայց մենք ունեցանք այլ պատկեր»,- նշել է նա:
Վրեժ Գաբրիելյանն ասել է, որ բուսածածկ տարածքներում հրդեհների թիվը այս տարի անհամեմատ աճել է. 2017թվականի առաջին կիսամյակին ունեցել են 585 դեպք 2018-ին 540, իսկ 2019-ին 2104, այսինքն 1364-ով ավելացել է բուսածածկ տարածքներում հրդեհների թիվը, որը բավականին լուրջ ցուցանիշ է:
Անդրադառնալով բուսածածկ տարածքներում այրված մակերեսին ՓԾ տնօրենի տեղակալը նշել է, որ 2017 թվականին ունեցել ենք 1064 հեկտար, 2018թվականին՝ 737, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում 4245 հեկտար:
Վրեժ Գաբրիելյանի խոսքով, ընդհանուր առմամբ քաղքացիներն ունեն շրջակա միջավայրի նկատմամբ որոշակի անտարբերություն, չեն պահպանում հրդեհային անվտանգության կանոները, իսկ հաճախ հրդեհների որոշ մասը մարդկային գործոնի հետևանք է: Եթե ժամանակին Երևան համայնքի համապատսախան պատասխանատուները իրականացնեն ոռոգման աշխատանքներ, հրդեհների թիվը կնվազի:
Անդրադառնալով Ծիեռնակաբերդի հուշահամալիրի տարծքում բռնկված հրդեհի դեպքին նա նշել է, որ բավականին մեծ խոտածածկ տարածք են կորցնում և քաղաքի համար դա լուրջ նշանակություն ունի:
«Նախկինում երբ այդ տարածքը Երևանի քաղաքապետարանի վերահսկողության տակ էր գտնվում, ակտիվ կերպով ոռոգվում էր, իսկ այսօր այն չի ոռոգվում: Պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որով յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ երբ օգտվում է զովասուն տարածքներից, պետք է չստեղծի հրդեհավտանգ իրավիճակ»,- ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
- Հրդեհ Հաղթանակի այգում
- Բուսաբանական այգու մի հատվածում նույնիսկ ոռոգման համակարգ չկա
- Ծիծեռնակաբերդի անտառի հրդեհի հարցով ԱԻՆ-ը դիմել է ոստիկանություն
- ԱԻՆ. Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
- Ծիծեռնակաբերդում բռնկված հրդեհը մեկուսացվել է
- Բուսաբանական այգում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան
- ԱԻՆ-ը հետաքննելու է հրդեհների պատճառները
- ԱԻՆ. Հանրապետության տարածքում հրդեհները հասել են աննախադեպ չափերի
- Իսկ հրդեհը վառած տեղն է վառում
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ