Դատապարտյալը գերազանցել է իր նախկին ռեկորդը
ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, սպորտի վարպետ Դավիթ Հարությունյանը հունիսի 26-ին մասնակցել է Գեղարքունիքի մարզի Հայրավան համայնքում անցկացվող պաուերլիֆտինգի (ուժային եռամարտ) առաջնությանը։
ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Դ. Հարությունյանը նախկինում ևս բազմիցս մասնակցել էր առաջնություններին՝ սահմանելով Հայաստանի Հանրապետության, Եվրոպայի և աշխարհի ռեկորդներ։
Այսօր 75 կգ քաշային կարգում 250 կգ ծանրաձողով կատարելով ձգում վարժություն՝ Դ. Հարությունյանը սահմանել է նոր ռեկորդ, ինչը 10 կգ-ով ավելին է սույն թվականի մարտի 30-ին իր իսկ կողմից սահմանված աշխարհի ռեկորդից։
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց