Ջերմաստիճանային ռեկորդ՝ Մեծ Բրիտանիայում
Մեծ Բրիտանիայում նախօրեին գրանցվել է հուլիս ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության օդերևութաբանական ծառայությունը:
Հուլիսի 25-ին, մայրաքաղաքի Հիթրոու օդանավակայանի տարածքում ջերմաչափի սանդղակը հասել է մինչև 36,9 ° C։ Նշվում է, որ նախկին առավելագույն ջերմաստիճանը եղել է 36,7 °С։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Քլեր Նյուլիսը հայտարարել է, որ 2019-ի հուլիսը կարող է ամենաշոգը լինել օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց