Ո՞ր երկրներում են չվերթներն ավելի հաճախ հետաձգվում կամ չեղարկվում
Ամենից հաճախ չվերթները հետաձգվում և չեղարկվում են Չինաստանում, ամենաքիչը՝ Բելառուսում: Այս մասին են վկայում գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AirHelp-ի տվյալները:
Ավիաուղևորների իրավունքների պաշտպանության կազմակերպության մասնագետներն ուսումնասիրել են 2019 թ-ի մարտի 31-ից հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում թռիչքների վերաբերյալ տվյալները՝ պարզելու հետաձգված և չեղարկված չվերթների թիվը:
Այսպիսով, ըստ վերլուծությունների, անպարտաճանաչ երկրներն են ճանաչվել Չինաստանը, Գերմանիան և Հունաստանը:
Նշվում է, որ ավելի քան 135 հազար չվերթ Չինաստանի օդանավակայաններից ժամանակին չի կատարվել, այսինքն՝ ավելի քան 390 հազար թռիչքից յուրաքանչյուր երրորդը հետաձգվել է առնվազն 15 րոպեով կամ չեղարկվել։
Երկրորդ տեղում Գերմանիան է (25% անպարտաճանաչ չվերթ), երրորդում` Հունաստանը (24%)։ Թուրքիայում հետաձգվում կամ չեղարկվում է չվերթերի 21%-ը, Իտալիայում՝ գրեթե 20%-ը, Կիպրոսում՝ 17,5%-ը, Բուլղարիայում՝ 16%-ը:
Ամենաքիչ չվերթներ հետաձգվում կամ չեղյալ են հայտարարվում Բելառուսում՝ 6%, Մոլդովայում` 9% , Ղազախստանում `12%, իսկ Լատվիայում` 12.3%:
Լրահոս
Տեսանյութեր
Ունենք մի իշխանություն, որ լավ լինելը չի երաշխավորում, վատ լինելը հաստատ երաշխավորում է. Ռուստամյան