ԻՊ-ի անդամակցած թուրք երիտասարդը ձերբակալվել է և ուղարկվել ԱՄՆ
Սիրիայում «Սիրիայի դեմոկրատական ուժերն (SDG) կողմից ձերբակալված ազգությամբ թուրք 23 ամյա Օմեր Քուզուն ուղարկվել է ԱՄՆ-ի Տեխաս նահանգ և հանձնվել ամերիկյան իրավապահ մարմիննեին։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Թուրք երիտասարդը, ով ունի ԱՄՆ-ի և Թուրքիայի քաղաքացիություն, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ էր։
Ամերիկյան մամուլի տեղեկության համաձայն՝ Քուզուն և իր եղբայրը 2014թ. ԻՊ-ին միանալու համար Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից մեկնել էր Ստամբուլ, որից հետո մեկնել էր Սիրիա և Իրաք, որտեղից զենք և զիննամթերք էր ստացել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին