Հասարակություն 09:30 08/08/2019 Հայաստան

Այստեղով Նիկոլն է անցել

Համատարած սուտն արդեն զզվեցրել է։ Ինչ գեղեցիկ պաճուճանքով ուզում ես փաթեթավորի, քանի ժապավենով ուզում ես կապկի, միևնույն է՝ սուտն է Փաշինյան Նիկոլի ասածի, արածի, և հենց իր բուն էությունը ։ Ամեն ինչ մի կողմ դրած, մի հարց է հետաքրքրում՝ նորմալ մարդը ո՞նց կարող է մտածել, որ համայն հայությունը հալած յուղի տեղ կընդունի Սուտլիկ որսկանի մակարդակի իր մտաթռիչքները։ Ո՞նց կարող է մեկը մտածել, որ գիտակից մարդիկ կարող են դույզն ինչ լուրջ ընդունել 2050 թվականի Հայաստանի իր տեսլականը։ Անհավատալին Հայաստանի զարգացման հնարավորությունը չէ․ բանիմաց ու հմուտ կառավարչի ղեկավարությամբ՝ պրոֆեսիոնալ կառավարությունը մի քանի տարում էլ կարող է տնտեսական աճ գրանցել (ինչը մեկ անգամ արդեն տեսել ենք Հայաստանում 1998-2008 թթ.)։

Զավեշտն այն է, որ դա հնչում է Փաշինյան Նիկոլի բերանից, ով իր թիմի հետ Երևանի աղբահանության հարցն անգամ չի կարողանում կարգավորել։ Այս մակարդակով աշխատող կառավարությունը Հայաստանը մի քանի տարում կթաղի իրական ու փոխաբերական աղբի մեջ։ Իրական աղբն արդեն Երևանի փողոցներում է, իսկ փոխաբերականը տարբեր ազգերի միգրանտերի անկվերահսկելի հոսքերն են, ԼԳՏԲ-ին ազատ գործելու իրավունքներ տալը , Ստամբուլյան կոնվենցիայի նման ազգակործան պարտավորությունները և այլն։

31 տարի անց պայծառ ապագայի պատկեր ներկայացնելն ավելի շուտ հոգեբանական հնարք է՝ իբր տեսեք «մենք հավետ ենք»։ Բայց առաջնորդվելով «ճտերն աշնանն են հաշվում» ժողովրդական իմաստությամբ, տեսնենք՝ կձգե՞ն արդյոք «թավիշները» մինչև դեկտեմբերի 9-ը, գոնե իրենց տարին տոնելու համար։ Ավելի հավանական սցենարն այն է, որ կատաստրոֆիկ արագությամբ սպառելով «վատ ժառանգություն ստացած ձախողված պետության» իներցիոն վերջին հնարավորությունները՝ աշնանը կհայտվեն փողոցում, որի կանոններով այսօրն պետություն են ղեկավարում․․․ Նորօրյա ճշմարտությամբ՝ փողոցի բերածը փողոցն էլ կտանի։

Նույնիսկ հազար անգամ կրկնվելու պարագայում չեմ զլանա հիշեցնել, որ մեկ անգամ այս ամենն արդեն տեսել ենք․ նույնն էին ասել հհշ-ականներն իրենց հավետ կառավարելու առումով, բայց շատ շուտով հրաժեշտ տվեցին իշխանությանը։ Իսկ 1995թ Լևոն Տեր-Պետրոսյանն էր «ծանր ժառանգություն» համարել Սովետից ստացած հզոր արդյունաբերությունը․․․ Սեփական անկարողությունն արդարացնելու էժանագին հնարք։

Այս իշխանությունը Հայրենիք չսիրող տեսակի վերարտադրությունն է։ Տեսակ, որը Հայաստան պետության ո՛չ անցյալն է հարգում, ո՛չ ներկան է կարևորում, ո՛չ էլ ապագայի մասին է մտածում։ Պետական մտածողությամբ մարդը Խնձորեսկի կախովի կամրջի վրա դհոլ-զուռնայով քոչարի չէր պարի․․․ Դո՞ւ ես կառուցել, քո հիշողությո՞ւնն է այնտեղ անթեղված, քո զավակների՞ն ես հիշեցում թողնում քարանձավներում ապրած նախնիներիդ մասին․․․ո՛չ։ Ի՞նչ իրավունքով ես վտանգի ենթարկում անցյալն ապագայի հետ կապող այդ կամուրջը։ Պետական մտածողությամբ մարդը հերթական «պայծառացումներով» չէր փորձի հարամել Համահայկական խաղերը, ինչը խափանվեց միայն Արցախի ղեկավարության խորաթափանցության շնորհիվ։ Երկրի ղեկավար լինելն այդ իրավունքը չի տալիս։

Չի տալիս նաև անվերջ ստելու, շուրջն ամեն բան ապականելու, և ողջ հասարակությանն անհասկացողի տեղ դնելու իրավունքը։ Մեր երկիրն այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա էքսցենտրիկ և անկանխատեսելի ղեկավար ունենալու շռայլությունը։ Նիկոլյան հեքիաթներին հավատացողներն իրենց ինտելեկտով և մարդկային որակներով պետության ճակատագիրը որոշելու բարոյական իրավունքը չունեն։ «Կոնսենսուս մինուս 1» թափ առած շարժումը նաև այդ խավին իր իրական տեղը ցույց տալն է։ Ուրիշի կյանքով ապրող և ուրիշի փողերը հաշվող կյանքից նեղացածները ստիպված են ընդունել, որ կայացած մարդիկ ինչ-որ բանի են հասնում՝ առաջնորդվելով սեփական խելքով, այլ ոչ թե հրամանով ուրիշներին աստվածացնելով կամ դատափետելով։

Փողոցը 2018-ի հայրենանպաստ մի լավ գործ արեց ՝ արգելք դրեց Հայաստանում ցանկացած մեկի հավերժ առաջին դեմք լինելու ախորժակին։ Ով փորձ կանի առաջադրվել երկու ժամկետից ավելի ՝ կհիշի 2018-ի փողոցը։ Դա է այս իշխանափոխության միակ դրական կողմը։ Մնացածը կեղծիք է և սուտ։ Իսկ ով կփորձի խաղալիք դարձնել պետությունը, թող հիշի այն անեծք-հահոյանքները, որին ամեն օր ու ժամ արժանանում են Փաշինյան Նիկոլն իր թիմով, և որն էլ ի վերջո կհեռացնի նրանց իշխանությունից։ Ապաշնորհ կառավարման հետևանքով մեկ տարվա ընթացքում ձախողման են դատապարտվել բոլոր այն ոլորտները, որտեղով «անցել է» Նիկոլը։ Այնպես որ, ուրիշ տեղ ձախողումներ փնտրել պետք չէ, քանի որ մեր պետության իրական ձախողումը հենց այս կառավարությունն է՝ իր անամոթ ստերով, «գաղտնի» փաստաթղթերով, աջ ու ձախ դավադրություններ տեսնելով ու հյուսելով․․․

Հ․Գ․ Իրավաբանները կասեն՝ արդյո՞ք պետական պաշտոնյայի կողմից պետական գաղտնիք հանդիսացող փաստաթուղթը թեկուզ կիսատ-պռատ հանրայնացնելը պաշտոնեական չարաշահում չէ։ Կամ ավելի վատ՝ ստել նման փաստաթղթի գոյության մասին․․․ Եվ ընդհանրապես՝ օրենքն ի՞նչ է նախատեսում պետական մակարդակով անընդհատ ստելու դեպքում։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}