Աթամբաևի ձերբակալման գործողության հետևանքով տուժածների թիվն ավելացել է
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալման գործողությունների հետևանքով տուժել է 52 մարդ։ Ավելի վաղ հայտարարվել էր 47 տուժածի մասին։
Վիրահատության ընթացքում մահացել է հատուկ նշանակության մեկ ջոկատային, նա վիրավորում էր ստացել կրծքի շրջանում։ Վիրավորվել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Սամաթ Կուրմանկուլովը։ Նա հիմա կոմայի մեջ է։ Վնասվածք ստացածների թվում նաև լրագրող կա։ Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 38 մարդ։
Հիշեցնենք, որ երեկ գրոհով փորձել են ձերբակալել նախկին նախագահը։ Հատուկ ջոկատայինների արձակած կրակի պատասխան կրակ է բացվել։
Երեկ ձերբակալության մասին հայտարարած լրատվամիջոցներն այսօր հերքում են տարածված ինֆորմացիան։ Աթամբաևին ձերբակալել չի հաջողվել։
«Ռիա Նովոստի» գործակալությունը գրում է, որ Ղրղզստանում ուժեղացվել է սահմանապահ ծառայությունների աշխատանքը, որպեսզի Աթամբաևտ չկարողանա լքել երկիրը։
2011-2017 թթ երկիրը ղեկավարած Աթամբաևին մեղադրում են մի շարք հանցագործություններ կատարելու համար։ Եթե ապացուցվի նրա մեղքը, ապա նախկին նախագահին սպառնում է ցմահ ազատազրկում։ Աթամբաևը դատախազության մեղադրանքներն աբսուրդ է որակել։