Ղրղզստանի խորհրդարանը կոչ է արել երկրում արտակարգ դրություն հայտարարել
Հրավիրած արտահերթ նիստում Ղրղզստանի խորհրդարանն առաջարկում է երկրում արտակարգ դրություն մտցնել հանրապետության ողջ տարածքում։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի նախկին նախագահին ձերբակալելու համար երրորդ գրոհն է սկսվել։ Ականատեսների վկայությամբ, հնչել են կրակոցներ, գործի են դրվել ձայնապայթուցիկներ։
Հիշեցնենք, որ առաջին գրոհը սկսվել է օգոստոսի 7-ի երեկոյան, սակայն նախկին նախագահի կողմնակիցներին հաջողվել է այն ետ շպրտել։ Դրա հետևանքով մոտ վեց տասնյակ մարդիկ են տուժել, հատուկ ջոկատային է զոհվել։ Երկրորդ գրոհը սկսել է օգոստոսի 8-ի գիշերը, այն նույնպես հաջողությամբ չի պսակվել։
Վերջին տվյալներով բախումների հետևանքով 79 մարդ է տուժել։
Հարակից հրապարակումներ`
- Աթամբաևի ձերբակալման գործողության հետևանքով տուժածների թիվն ավելացել է
- Աթամբաևը ձերբակալվեց
- Գրոհով ձերբակալում են Աթամբաևին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ