Աթամբաևի փաստաբանը մանրամասներ է հայտնել
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի փաստաբանը հայտնել է, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Աթքամբաևին։ Փաստաբան Սերգեյ Սլեսարևը տեղեկացրել է, որ նախկին նախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ։ Այս մասին գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աթամբաևը ձերբակալված է:
Աթամբաևը ձերբակալվել էր օգոստոսի 8-ին Ղրղզստանում: Ըստ աղբյուրի, նա որոշել է հանձնվել «երկար բանակցություններից հետո»: Բացի այդ, նրա հետ տարել էին նաև խորհրդականներին։
Հաղորդվում է, որ Բիշքեկում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է Աթամբաևի 40 կողմնակիցների։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան