Հասարակություն 09:16 19/08/2019 Հայաստան

Հերոսներին վարկաբեկելով ինքդ հերոս չես դառնա

Հետաքրքիր է կյանքի դրվածքը․ մեկը պատմություն է կերտում, մեկ ուրիշն այն փորձում է խմբագրել է իր հայեցողությամբ;  մեկը կյանքը վտանգելով  նվաճում է հայրենիքի խաղաղությունը, մեկ ուրիշը տարիներ անց ստուգում է, թե  արդյո՞ք ազատարարը  ճիշտ էր զենքը բռնել;  մեկի համար իշխանությունը հայրենիքը զարգացնելու միջոց է, մեկ ուրիշի համար՝  սեփական ամբիցիաներին հագուրդ տալու գործիք։ Նախախնամությամբ թե  պատահականորեն, երբեմն ստացվում է, որ գլխիվայր շուռ եկած իրականության մեջ վատ տեսակն է դառնում թելադրողը․․․ և մնաս բարով առողջ բանականություն, օրենք ու բարոյականություն։ Ճիշտ ինչպես հիմա Հայաստանում․ էժանագին շոուների սիրահար օրվա իշխանությունը հետևողականորեն հեղինակազրկում է հերոսների հաղթանակներն ու ձեռքբերումները՝  բացարձակ չմտահոգվելով պետության հեղինակության մասին։

Ենթադրենք, թե  արտասահմանցի զբոսաշրջիկների համար Երևանում էքսկուրսավար աշխատած և պետության հաշվին նրանց նվերներ մատուցած Փաշինյան Նիկոլը մի 10-20 հոգու կարճաժամկետ հիացմունք  էլ նվաճեց․․․ հետո՞։   Դա  հո չի ազդելու ՄԻԵԴ-ի՝ մեր երկրում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումները գնահատելու  վրա։ Չի շեղելու ուշադրությունն այն փաստից, որ հունիսի 25-ից  երրորդ անգամ կալանավորված Ռոբերտ Քոչարյանի գործով ոչ  մի շարժ չկա  և պաշտպանների հավաստմամբ՝  «արդեն 50 օր է՝ չի քննվում գրավի միջնորդությունը, որը անհապաղ քննելի է, անկախ պատճառներից»։  Իրավաբանններն արդեն   լիովին  խճճվել  են Առաջին ատյան-Վերաքննիչ – Վճռաբեկ - ՍԴ- ՄԻԵԴ- Վենետիկի հանձնաժողով այս գործի  «վոյաժները» մեկնաբանելու փորձերից, ինչը հազարերորդ անգամ ապացուցում է, որ գործը լիովին կառուցված է ստի ու կեղծիքի վրա։ Ինչքա՞ն կարելի է խաբել, երբ վաղուց արդեն սպառվել են խելքին գոնե փոքր-ինչ  մոտ բոլոր ստերն ու փաստարկները։

Այնպիսի զգացողություն է, ասես ողջ հանրապետությունում սպասողական վիճակ է՝  տեսնենք ՄԻԵԴ-ից ու Վենետիկի հանձնաժողովից ի՞նչ պատասխան կգա; տեսնենք Սահմանադրական դատարանն ինչքա՞ն կդիմանա խայտառակ ու բացահայտ ճնշումներին; տեսնենք՝  փաշինյանական վարչախումբը ե՞րբ և ինչպե՞ս կհեռանա; տեսնենք՝ վերջապես ամեն մեկն իր տեղո՞ւմ կլինի՝ բլոգերը համացանցում, զբոսավարն  ավտոբուսում, վարչապետն էլ իր աշխատասենյակում․․․

Իսկ մինչ սպասում ենք փրկիչների կամ ճակատագրական իրադարձությունների, արդեն լուրեր են պտտվում հերթական «բարձր» ձերբակալությունների մասին։ Այնքան էլ անհավանական վարկածներ չեն՝  միայն շոու-ձերբակալությունների ընդունակ այս իշխանությունների պարագայում։ Ի՞նչ կա որ․․․ պատվերը կտան ձեռնասուն քննիչներին, սրանք էլ գործերը տաք-տաք կթխեն ու կհրամցնեն տեսարաններ  տենչող  շերտերին։ Իսկ հարթակներից հեքիաթներ կպատմեն հայրենիքին անմնացորդ  ծառայելու մասին։

Այդ գործելաոճն առավել քան զավեշտալի է դիտվում հատկապես արցախյան հողում, այն էլ   ղարաբաղցի-հայաստանցի լևոնյան պառակտիչ թեզը  նորովի թարմացրած Փաշինյան Նիկոլի կողմից։    Վերջին մեկ տարում Արցախյան ազատամարտի հերոսներին հետևողականորեն վարկաբեկած անձը՝  հիվանդագին անամոթությամբ Արցախում հանրահավաքային ելույթ է  պարտադրում ոչ իր պատվին հավաքված բազմությանը։ Դա  անկասկած կկրկնվի  նաև սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձին․ օր, երբ հիշում ու փառաբանում են հաղթանակը կերտած բոլոր  հերոսներին՝ զոհվածներին և ողջերին։ Ի՞նչ երեսով պիտի ՀՀ ներկա իշխանություններն Արցախի հողում հարգանքի տուրք մատուցեն զոհվածներին, երբ ողջ պետական ապարատով հետապնդում են ողջերին։ Ի՞նչ բարոյական իրավունք ունի Փաշինյան Նիկոլը խոսել  Արցախի հանրապետության կայացման մասին, երբ ապօրինի  կալանքի տակ է պահում Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին; երբ ապրիլյան պատերազմի նոր քննիչ հանձնաժողով է ստեղծում, այն էլ ոչ պրոֆեսիոնալներից կազմված; երբ  դավեր է նյութում արցախյան գեներալիտետի դեմ;   երբ պարտադրում է դատավորներին՝ չեղյալ համարել Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորագիրը;  երբ համառորեն շարունակում է Պաշտպանության բանակը  մարտիմեկյան գործի մեջ ներքաշելու փորձերը․․․ Հիմա էլ արշավ են սկսել գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկու) դեմ։  Եթե վերևներում խելամիտ չգտնվեն և չդադարեցնեն ի սկզբանե  ձախողման դատապարտված այս կեղծարարությունը, դարձյալ ականատես կլինենք  պատերազմում հաղթանակ տարած հերթական գեներալի վարկաբեկմանը։

 Եվ ի՞նչ․․․ իսկական հերոսներին հեղինակազրկելով ու բանտարկելով ինքդ հո հերոս չես դառնալու։  Օրինակ,  որևէ բան փոխվե՞լ է այն իրողությունից, որ Ռոբերտ Քոչարյանը մեկուսարանում է, իսկ Փաշինյանը՝ վարչապետի աթոռին․․․ Ո՛չ․  հերոսը հերոս էլ մնաց,  իսկ Փաշինյան Նիկոլը այդպես էլ չաճեց   կասկածելի հեղինակությամբ  լրագրողի   մակարդակից։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգի Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնում են․ «Միջազգային լայն աջակցության և ճնշման շնորհիվ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ինչո՞ւ է ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել 7 անձի մասին, երբ ՁՊՎ-ում 8 ձերբակալվածներ կային․ Թովմասյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում։ Նշենք, որ այսօր առավոտից սկսվել են բողոքի ակցիաներ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Նոր եմ հիվանդանոցից դուրս գրվել, եկա այստեց, իմացա խնդիր կա․ Գնդապետ Միհրան Մախսուդյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց՝ միանալով բողոքի ակցիա իրականացնողներին։ «Նոր եմ...
Աղբյուր` Panorama.am
19:47
15 զինվորի գլուխը կերավ, ես այդ զինվորներին պահել եմ, գիտեմ, անբնակ վայր բերին մտուցին ու վառեցին․ Ազատ գյուղի բնակիչ
«Ես երեք ամիս կռվել եմ , էս է իմ վիճակը։ Նոր եմ վիրահատվել, 800 հազար դրամ փող եմ տվել, դե թող Նիկոլը կեսը բերի տա ընձի։Ոչ մի բանով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}