Ըստ Էրդողանի խոսնակի՝ Անկարայի և Ստամբուլի քաղաքապետներին պաշտոնից հեռացնելու խնդիր օրակարգում չկա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն անդրադարձել Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետների աղմկահարույց պաշտոնանկությանը:
Օգոստոսի 19-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ՝ նրանք պաշտոններից հեռացվել էին և փոխարենը որպես ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվել էին համապատասխան նահանգների նահանգապետները։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Էրդողանի մամուլի խոսնակը լրագրողների հետ զրույցում նշել է. «Ահաբեկչությանն աջակցողների հարցում պազրապես իրականացվեցին անհրաժեշտ քայլեր։ Ընտրված լինելը, դեռ չի նշանակում անմեղ լինել»։
Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Ստամբուլում և Անկարայում նույնպես նման երույթներ կարող են տեղի ունենալ, թուրք պաշտոնյան շեշտել է, որ այդպիսի քայլեր ձեռնարկվում են միայն նրանց դեմ, ովքեր աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին։ Ըստ նրա՝ այդ առումով Ստամբուլի և Անկարայի քաղաքապետների պաշտոնանկության խնդիր օրակարգում չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին