Հասարակություն 16:26 24/08/2019 Հայաստան

ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին։

«Ամուլսարում ռադիոակտիվ տարրերի առկայության մասին խոսվել է շատ վաղուց։ Համաձայն դեռ 2007 թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում՝ ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա:
Նշենք, որ «Գեոթիմ» (ներկայումս «Լիդիան Արմենիա») ընկերության ղեկավարները՝ մասնավորապես նաև գիտնականի որդի Հայկ Ալոյանը, ամբողջությամբ հերքում են Գ. Պ. Ալոյանի այդ հոդվածի գիտական արժեքը (տես 2011թ-ի այս հոդվածը):

ՀԲՃ-ի ձեռքի տակ կա «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի» կողմից 1952-1954թթ․ կատարված ուրան-թորիումի երևակման գնահատման աշխատանքների 126 էջից կազմաված համապարփակ հաշվետվությունը , որտեղ կան հստակ փաստեր Ամուլսարի տարածքում ուրանի և թորիումի հանքայնացումների մասին։

Իսկ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Դմիտրի Առաքելյանի 2018թ․ օգոստոսի 10-ի եզրակացության մեջ նշված է, որ Ամուլսարում պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքը մասամբ համընկնում է 1952-1954թթ․ կատարված ուսումնասիրությունների տարածքի հետ՝ ինչը լիարժեք գնահատված չէ Լիդիան ընկերության հաշվետվությունների մեջ։
Դմիտրի Առաքելյանի եզրակացության մեջ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վերաբերյալ մասնավորապես գրված է հետևյալը․

«1) «Գեոթիմ»-ի կողմից ներկայացված ինժեներաերկրաբանական հորատանցքերի և խուզահորերի տեղադիրքերի և քանակների  տվյալները բավարար հիմնավորում չեն կարող հանդիսանալ դատարկ ապարների լցակույտի պահեստավորման համար։ Մասնավորապես 5 հատ փորված հորատանցքերը (GRE-B8, GRE-B6, GRE-B10, GRE-W1, GRE-B6A) տվյալ տարածքի (մոտ. 2-2.5կմ2 տարածքում) վերաբերյալ չեն կարող տալ ամբողջական պատկեր ինժեներաերկրաբանական պայմանների մասին ըստ  ինժեներաերկրաբանական 1։500մ, 1։1000մ, 1։2000մ կոնդիցիաների (նկ.1)։

2) Բացակայում են  ինժեներաերկրաբանական երկայնական և լայնական կտրվածքներ ըստ հորատանցքերից ստացված գրունտների ֆիզիկոմեխանիկական հատկությունների տվյալների, որոնք անհրաժեշտ է ներկայացնեն  ինժեներաերկրաբանական էլեմենտները, գրունտային ջրերի մակարդակը և այլ պարամետրեր ըստ պահանջվող նորմատիվների։ Փորված հորատանցքերը (TP-774, TP-775, DDAG-392, BH-606, DDAG-387 և այլն) և կատարված աշխատանքները հիմնականում ընդգրկում են և հիմնավորում են քարաջարդման, ավտոպարկի և այլ հանքշահագործման ինֆրակառույցների տարածքների կառուցումը և շահագործումը։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք և չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս  իրավիճակի գնահատման համար։
Ընկերության ներկայացրած հաշվետվություններում շատ մակերեսորեն ներկայացված են նախկին տարիների կատարված աշխատանքները։ Այդ հաշվետվություններից մեկում ուսումնասիրման պատմությունը սկսվում է Կոտլյառի կողմից և անմիջապես անցում է կատարվում 1955թ.-ի հաշվետվություն։ 2008-2016թթ. ներկայացված են միայն «Գոլդերի» փորձագետների աշխատանքները և ընկերության հաշվետվությունները, սակայն 1952-1954թթ. պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի վրա  «Ամուլսարի որոնողահետախուզական խմբի, 1955թ.» կողմից կատարվել են ուրան-թորիումի երևակման գնահատման աշխատանքներ վերջնական հաշվետվությամբ՝ 1955թ.-ին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:59
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու անհետացման գործը ուղարկվում է դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Սեպտեմբերյան ագրեսիայի 2-րդ տարելիցին իշխանության որևէ ներկայացուցիչ չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սեպտեմբերյան ագրեսիայի 2-րդ տարելիցն էր, սակայն իշխանության որևէ ներկայացուցիչ այդպես էլ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Փաստ». USAID-ը դարձել է ՀՀ-ում ազդեցիկ գործոն, «ստվերային կառավարություն»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ներկայիս իշխանությունների խոսքը գործ դառնալուց հեռու է գրեթե 1 լուսնային տարի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 9-ին կառավարությունը հայտարարություն տարածեց, որը փոթորկեց տեղեկատվական դաշտը,...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Արարատ Միրզոյանի և Գուրգեն Արսենյանի հարաբերություններում ի՞նչ լարվածություն կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 4-ին Մոսկվա մեկնած Գուրգեն Արսենյանը՝ որպես Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
08:44
Սեպտեմբերի 15-ին Եկեղեցին կնշի այս տարվա վերջին տաղավար տոնը՝ Խաչվերացը
Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 15-ին կնշի Խաչվերացը, որը  Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից...
Աղբյուր` Panorama.am
08:32
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 60 մ գլորվել ձորը
Տուժածը հոսպիտալացվել է, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Աղբյուր` Panorama.am
08:28
Վերնախավերի կամքը, հմտությունն են վճռում քաղաքակրթության ապագան, այլ ոչ թե «ապագա» գոռալով գոյություն քարշ տալը. Ոսկանյան
«Նսեմացումը չի կարելի կերպափոխել «ոչինչ, կարևորը հաց ուտելն է» գռեհիկ կաղապարով, քանի որ նսեմացումը հաղթահարելու միակ և պատվաբեր վերջնարդյունքը գերակայությունն է»։
Աղբյուր` Panorama.am
08:22
Ահազանգեր՝ Երևանում հորդառատ անձրևից հետո
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21։30-ից ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մի շարք ահազանգեր են ստացվել հորդառատ անձրևից առաջացած դեպքերի,...
Աղբյուր` Panorama.am
23:52
Արամ Ա-ն և կաթողիկե հայոց կաթողիկոս պատրիարք Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ Մինասյանը քննարկել են Հայաստանի իրավիճակը
Մեծին Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են. «Այս առաւօտ՝ Ուրբաթ, 13 Սեպտեմբեր 2024֊ին, Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այցելեց...
Աղբյուր` Panorama.am
23:27
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկաց հավաքականները կրկին հաղթեցին մրցակիցներին
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց բրազիլացիների հետ և...
Աղբյուր` Panorama.am
23:12
Մեր տղաների հերոսությունը իրավունք չունենք փոշիացնելու, այն իմ հավատամքն է. Բագրատ Սրբազանի հարցազրույցի անոնսը
«Սրբազան պայքար»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Բագրատ սրաբազանի հարցազրույցի անոնսը, որը եթեր է հեռարձակվելու Սեպտեմբերի 14-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:45
Երևանը կրկին ջրի տակ է անցել կարճատև անձրևից հետո
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆոյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Երևանի հերթական հեղեղումից և գրել է. «Սա...
Աղբյուր` Panorama.am
22:08
Նիկոլ Փաշինյանն Իգոր Սարգսյանին նշանակել, այնուհետև ազատել է պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշում է ստորագրել, որով Իգոր Սարգսյանին ազատել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի...
Աղբյուր` Panorama.am
21:56
Սա քրեաքաղաքական գործ է, որոշումներն էլ՝ քրեադատավարաքաղաքական.Փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի կալանքը 1 ամսով երկարացնելու մասին
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննիչի միջնորդությունը...
Աղբյուր` Panorama.am
21:44
Հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 3 պաշտոնյաների գործը կարճելու որոշումը
ՀՀ Վճռաբեկ դատարանի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ...
Աղբյուր` Panorama.am
21:13
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ
ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Կառավարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության...
Աղբյուր` Panorama.am
20:47
Միջազգային զարգացումների ներկայիս տեմպերը ցույց են տալիս, որ մենք դեռևս շարժվում ենք հակառակ ուղղությամբ․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում կազմակերպվելիք Ապագայի գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:36
2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանը հասցրեց օկուպացիայի ծավալը մինչև 220 քռ կմ
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Երկու տարի առաջ, սեպտեմբերի 13-14 Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա մի քանի ուղղություններով...
Աղբյուր` Panorama.am
20:22
Հայ հոգևորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել, Հռոմից տեղափոխվել է Բեյրութ
Բեյրութում հանդիսավորությամբ ընդունել են Գրիգոր Պետրոս Աղաջանյանի՝ Հռոմից Լիբանան փոխադրված  մարմինը, որ քիչ հետո հատուկ արարողությամբ պիտի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությունից թաքցված ավելի քան 102 մլն դրամ
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առաջին վարչությունում 2024թ․ մի քանի...
Աղբյուր` Panorama.am
19:34
ՄԱԿ ԳՔ փոխտեղակալը երիտասարդների հետ հանդիպմանն անդրադարձել է միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերին
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առաջին սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան՝ Երևանում
Սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ առաջին հայկական սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. նոր մրցույթ կանցկացվի
ArmLur.am-ը ՀՀ Դատական դեպարտամենտից տեղեկացել է, որ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի այս տարվա հուլիսի 29-ի մրցույթի N 52-Ա որոշումը հայցվոր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանի 400 կՎ ենթակայան  
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող 400 կՎ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև...
Աղբյուր` Panorama.am
18:33
2023-ին տեղի ունեցածը ցեղասպանnւթյnւն էր, որը կարող էր շարունակվել հենց ՀՀ-ում ու դեռ տեղի ունեցող ցեղшսպանությnւն է. Օկամպո
«Հայերը պետք է հասկանան՝ 2023 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն էր, կարող էր շարունկավել Հայաստանի տարածքում։ Արթնացեք։ Սա դեռ տեղի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Իսրայելը սպանված թուրք ակտիվիստի դին ուղարկել է Բաքու
Հորդանան գետի արևմտյան ափին սպանված Թուրքիայի քաղաքացի, ակտիվիստ Այշենուր Էզգինի դին Իսրայելից ուղարկվել է Բաքու։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:11
Ադրբեջանի դաժանnւթյnւններից տուժած 4 հայեր գնալու են ԱՄՆ, հանդիպելու կոնգրեսականների
«Արցախի առաջնոդների հետ հանդիպմանը նույնն եմ լսել՝ միջազգային իրավունքը ուժ չունի, մեզ չի պաշտպանում։ Պատասխանես՝ այո, բայց կախված է...
Աղբյուր` Panorama.am
17:52
Բացահայտվել է ՊԵԿ-ի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 8 մլն ՀՀ դրամ կաշառք պահանջելու դեպք
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչներ Վ. Ա.-ն և Հ. Կ.-ն...
Աղբյուր` Panorama.am
17:31
Հանդիպելու եմ Գարեգին Երկրորդին, արցախցի որոշ առաջնորդների. Լուիս Մորենո Օկամպո
«Ես մասնակցել եմ տարբեր գործընթացների, որոնք վերաբերել են աշխարհում այլ ցեղասպանությունների, առաջին անգամ եմ տեսնում համաշխարհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով
12:21 12/09/2024

ՈւՂԻՂ. Հրայր Թովմասյանը շարունակում է հանդես գալ պաշտպանական ճառով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}