Վեճերի բացակայության պատճառով ԱՄԷ-ում կինը բաժանվում է ամուսնուց
Ամուսնալուծության պատճառ կարող են դառնալ ոչ միայն հաճախակի վեճերը, այլև՝ դրանց իսպառ բացակայությունը։ «Ռիա Նովոստի» գործակալությունը գրում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների մի բնակչուհի ամուսնալուծության հայց է ներկայացրել, քանի որ չի կարող տանել իր ամուսնու չափից մեծ սերը իր հանդեպ։ Կինը դժգոհ է, որ համատեղ կյանքի մեկ տարվա ընթացքում որևէ անգամ իրենք չեն վիճել, իսկ ամուսնիը որևէ անգամ չի բղավել, միշտ իր նկատմամբ բարի է եղել։
Նրան դուր չի եկել, որ ամուսինը երբեմն իրեն օգնել է տունը մաքրելիս, ընդ որում նա իր տղամադուն երբեք նման բան չի խնդրել։ Բարկացրել է նաև այն հանգամանքը, որ ամուսինն իր համար կերակուր է պատրաստել։
«Ես ցանկանում եմ վիճել, երբեմն նույնիսկ կռվել, բայց դա անհնար է իմ ռոմանտիկ ամուսնու հետ, նա միշտ ներողություն է խնդրում ինձանից ու նվերներ անում»,-ասել է կինը։
Ամուսինն էլ իր հերթին կարծում է, որ վատ բան չի արել, ընդամենը փորձել է լինել իդեալական տղամարդ։ Նա պատմել է, որ մի անգամ կինը խոսել է ավել քաշի մասին, ինչից հետո ինքը սկսել է սնվել դիետայով ու զբաղվել սպորտով։ Տղամարդը դատարանին խնդրել է՝ կնոջը հորդորել հետ վերցնել հայցը։ Դատարանը հետաձգել է գործի քննումը՝ ամուսիններին հնարավորություն տալով հաշտվել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին