«Շուն-բժիշկները»
Մեծ Բրիտանիայից մի քանի կին պատմել են,թե ինչպես են իրենց շները օգնել ժամանակին ախտորոշել քաղցկեղը։ Լենտա.ռու-ն գրում է, որ լոնդոնցի, երկու երեխայի մայր Էմմա Սմիթը երեխաների համար սթաֆորդշիրյան բուլթերյերի ձագ է գնել։ Շուտով Էմման նկատել է, որ Չարլի անունով շունն իրեն տարօրինակ է պահում։ Նա անընդհատ ցատկել է դեպի կնոջ աջ կուրծքը, հոտոտել այն ու հաչել։ Շունն այդ կերպ է վարվել մի քանի ամիս։ Այդ ժամանակ Էմման շոշափել է կուրծքն ու անսովոր քարացածություն զգացել։ Նա դիմել է բժշկի, կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել։ Բարեհաջող բուժումից հետո բժիշկը նշել է, որ եթե կինն ավելի ուշ գար, ամեն ինչ կարող էր վատ վերջանալ։ Հիմա ամբողջ ընտանիքը կարծում է, որ Չարլին փրկել է Էմմայի կյանքը։
Մեկ այլ բրիտանուհի՝ Քլեր Գեստը, ևս պնդում է, որ իր լաբրադորն օգնել հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլում։ Բուժվելուց հետո Քլերը որոշել է, որ Դեյզի անունով շունը կարող է օգնել այլ մարդկանց։ Նա ստեղծել է «Շուն-բժիշկներ» բարեգործական ծրագիրը, որում արդեն ուռուցքներ հայտնաբերող 12 շուն է աշխատում։ 10-ամյա Դեյզին արդեն քաղցկեղի 550 դեպք է հայտնաբերել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին