Քաղաքական 13:55 29/08/2019 Հայաստան

Լivenews. Պարոն Փաշինյան, Ամուլսարի աղետը դեռ կարելի է կանխել, հետևանքների ողջ պատասխանատվությունը, առաջին հերթին, ձեր վրա է ընկնելու

Վարչապետը և մյուս պատասխանատուները պատկերացնո՞ւմ են գոնե կեսն այն հետևանքների, որոնք սպասվում են Ամուլսարի հանքի շահագործման դեպքում: Չգիտեմ, բայց ի գիտություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում հետագա աշխատանքները պետք է արգելել, ոչ միայն տարածաշրջանի էկոլոգիական անվտանգության, այլև Հայաստանի էկոլոգիական և, ընդհանրապես, ազգային անվտանգության հրամայականներից ելնելով, չպետք է թույլատրել Ամուլսարի հանքի բացումն ու շահագործումը: Գրում է Լivenews.am-ը։

Ամուլսարի հանքի շահագործման դեպքում բուն հանքի տարածքում թթվային դրենաժի ռիսկը կառավարելի չի լինելու, նշվածն անժխտելի է: Դա նշանակում է, որ հանքի տարածքում փոշու նստեցման համար օգտագործվող հսկայական ծավալի ջրի, անձրևաջրերի և հալոցքային ջրերի, մյուս կողմից սուլֆիդային միներալների միացման, քիմիական ռեակցիայի հետևանքով առաջացած ծծմբական թթու (H2SO4) պարունակող նույն ջրերի ներթափանցումը (ստորգետնյա «մազանոթներով»` Ամուլսարի ապարների միլիոնավոր կամ միլիարդավոր ճեղքվածքներով, որոնք, բնականաբար, էլ ավելի են շատանալու պայթեցումների հետևանքով) Ամուլսարից ներքև գտնվող ստորգետնյա ջրեր և դրանց թունավորումն անհնար է լինելու կանխել, կանխարգելել, չեզոքացնել: Ըստ գիտնականների, Ամուլսարի ապարներն առանց այդ պայթեցումների էլ շատ ճաքճքված են; Թունավորվելու կամ առնվազն աղտոտվելու են նաև Որոտան և Արփա գետերը, որոնց աղբյուրները կապ ունեն այդ ստորգետնյա ջրերի հետ, սնվում են դրանցով: Աղբյուրների և գետերի ջրերը ոչ միայն անպիտան, այլև վտանգավոր են դառնալու խմելու և ոռոգման համար: Այս համոզմանն է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանը:

Պետք է անպայման նկատի ունենալ, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է բաց եղանակով, այսինքն` փորվելու է հսկայական փոս («կարիեր»), որը ձագարի դեր է խաղալու, և՛ մթնոլորտային տեղումները, և՛ մակերեսային հոսքերը, և՛ գրունտային ջրերը, բոլորը լցվելու են այդ ձագարի մեջ, որն այդ ամբողջ ջուրը քաշելու է դեպի խորք: Ձևավորված ջրային հոսքը` իր մեջ ներառած ծծմբական թթուն, խառնվելու է ստորգետնյա ջրերին:

Ավելին. ծծմբական թթու պարունակող ջուրը շատ ավելի մեծ ինտենսիվությամբ, քան սովորական ջուրը, իր մեջ լուծելու է հիշյալ հանքի ապարների մեջ առկա կապարը,  մյուս ծանր ու թունավոր մետաղները, նյութերը, ինչպես նաև ռադիոակտիվ ուրանը, որի մեծ պարունակություն կա Ամուլսարում: Արդյունքում ստացվելու է, որ ստորգետնյա ջրերը, որոնց մի մասն Ամուլսարից ներքև գտնվող հորիզոններում դուրս է գալիս խմելու ջրի աղբյուրներից, մի մասը, արդեն իսկ կատարված հետազոտության համաձայն, հասնում Ջերմուկ, թունավորվելու են ոչ միայն ծծմբական թթու, այլև դրա լուծած թունավոր և ռադիոակտիվ նյութերը պարունակող ջրերով:

Արմեն Սաղաթելյանի հավաստմամբ, Ամուլսարը սուլֆիդային դասի հանքավայր է, որտեղ տարբեր մետաղներ առկա են ծծմբի միացությունների տեսքով: Կան երկաթի, պղնձի, այլ մետաղների միներալներ (բնական քիմիական միացություններ): Սուլֆիդային հանքավայրերում, նրանց թվում նաև` Ամուլսարում, բոլոր բնական միացությունները մետաղի և ծծմբի միացություններ են: Օրինակ` պիրիտ (երկաթ-ծծումբ-թթվածին), խալկոպիրիտ (երկաթ-պղինձ-ծծումբ-թթվածին), և այլ մետաղների հետ ծծմբի միացություններ:

Անկառավարելի այլ ռիսկեր նույնպես կան, ինչպես, օրինակ, 7, 8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժի դեպքում (ինչը տվյալ վայրում միանգամայն սպասելի է, հիշենք, թեկուզ, 735թ ավերիչ երկրաշարժի հետևանքով շուրջ 10 000 բնակիչ ունեցող Վայքի մայրաքաղաք Մոզի կործանումը) թունավոր նյութերով լեցուն ահռելի պոչամբարի հատակային մեկուսիչ շերտի պատռվելը և ստորգետնյա ճեղքերով թունավոր նյութերի արտահոսքն ու թափանցումը ստորգետնյա ջրեր, որոնց մի մասը  դուրս է գալիս երկրի մակերես, այժմ օգտագործվում խմելու և ոռոգման համար, ինչն Ամուլսարի շահագործումից հետո կդառնա անհնար:

Աղբյուրը  ներկայացնում է նաև ԷԼԱՐԴ/ELARD ընկերության իրականացրած ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո Արմեն Սաղաթելյանի պատասխանները։

Հարց— ՀՀ քննչական կոմիտեի կողմից ԷԼԱՐԴ/ELARD -ի փորձագիտական խմբի ներկայացրած «ԲՍԱԳ-ի ուսումնասիրություն, Ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի որակի վրա ազդեցությունների երրորդ կողմի անկախ գնահատում» փաստաթղթի հրապարակումից հետո Դուք շարունակո՞ւմ եք մնալ այն կարծիքին, որ Ամուլսարի բուն հանքի տարածքում թթվային դրենաժի ռիսկը շարունակում է մնալ անկառավարելի, ինչը մեծ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի, հեռանկարում նաև` Հայաստանի համար:

Պատասխան— Ըստ էության, ոչ մի բան չի փոխվել, ինչ որ ասում էր «Լիդիան Արմենիա» ընկերությունը, մի քիչ այլ ձևակերպումներով տվել է ԷԼԱՐԴ/ELARD ընկերությունը: Այն հիմնական խնդիրը, որը մենք 2016 թվականից միշտ մատնանշել ենք, այսինքն` բուն հանքի տարածքում թթվային դրենաժը, չի արծարծվել, այն թաքցվում է: Թաքցվում է բառախաղերի ետևում, ինչ-որ անկապ հայտարարությունների, որոնք խելքին մոտիկ էլ չեն, ամեն կերպ փախցվում է ուշադրությունը հիմնական խնդրից, որ բուն հանքի տարածքում թթվային դրենաժի ռիսկը լինելու է անկառավարելի:

Հարց— Այդ պայմաններում, երբ տվյալ ռիսկը մնում է անկառավարելի, հանքի բացումն ու շահագործումն անթույլատրելի՞ եք համարում:

Պատասխան— Իհարկե՛: Եթե մենք հանքն այդ պայմաններում շահագործենք, մի քանի տարի հետո կկորցնենք Կեչուտի ջրամբար ջուր տանելու համար նախատեսված թունելը, այլևս չենք կարողանա Կեչուտից մաքուր ջուր տեղափոխել Սևանա լիճ: Շատ հնարավոր է, որ Ամուլսարից ներքև գտնվող, ցածրադիր գյուղերը զրկվեն խմելու ջրից, աղբյուրները թթվայնանան: Կարելի է թվարկել բազմաթիվ դժբախտություններ, որը կբերի Ամուլսարի հանքի շահագործումը: Պետք է հաշվի առնել նաև հետևյալ հանգամանքը. ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այդ թթվային դրենաժի գործընթացը ժամանակի մեջ ուժգնանում է, կսկսվի, ասենք, երկրորդ, երրորդ տարում, իսկ հետո կարող է երկրաչափական պրոգրեսիայով ուժեղանալ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդարանական երկու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․ - Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն...
Աղբյուր` Panorama.am
20:36
Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Իմպիչմենտի փուլը Դե, բնականաբար, մեկ ժամը, հետո 20 րոպեն անցան, բաց Փաշինյանը հրաժարական...
Աղբյուր` Panorama.am
20:30
Առաջին քայլը լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը․ Բագրատ Սրբազան
«Առաջին քայլը, որն անելու ենք, լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Խոփդ քարին է կպել, Նիկո՛լ Փաշինյան. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Փաշինյանի հրաժարականի համար հատկացրած ժամանակը սպառվեց։ Սրբազանը, մինչ հետագա գործողությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեր այս ամբողջ անցած անպատվության, արնաքամության շղթան այսօր պետք է կտրվի․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Վստահ եմ՝ այսօր նաև Եռաբլուրը, որոշակի իմաստով, փոքր չափով ցնծության մեջ է։ Մեր այս ամբողջ անցած անպատվության շղթան այսօր պետք է կտրվի,...
Աղբյուր` Panorama.am
19:34
Այս շարժումը մեզանից գողացված ապագան վերադարձնելու մասին է․ Սուրեն Պետրոսյան
«Երբ մեզ փորձում էին նմանեցնել 2018թ․-ի քայլերթին,մտածեցի, թե բովանդակային առումով ամենամեծ տարբերությունն, այնուամենայնիվ, որն...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է․ Գառնիկ Դանիելյան
«Մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից ելույթ ունեցա և ասացի՝ Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ կարևոր է, որ ժողովուրդը սատար...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
Ինչն է մարդկանց բերել Հանրապետության հրապարակ
Աղբյուր` Panorama.am
18:43
Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց․ Գուրգեն Մելիքյան
«Ողջույն մեծապատիվ իմ ժողովուրդ, խլված Եռատոնդ շնորհավոր լինի։ Վերադառնալու ենք կրկին՝ Եռատոնը տոնելու, հավաստիացնում եմ՝ մոտ  է այդ...
Աղբյուր` Panorama.am
18:42
Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
«Մենք պետք է հրաժարվենք հպարտությունից, հպարտության մեղքից՝ խոնհարությամբ գիշեր-ցերեկ արարելու սկզբունքով»,-ելույթ ունենալով...
Աղբյուր` Panorama.am
18:24
Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
ՀՀ օրհներգով սկսվեց Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման անդրանիկ հավաքը՝ Հանրապետության հրապարակում՝...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
Մայիսի 4-ին Տավուշի սահմանապահ Կիրանց գյուղից սահմանազատման դեմ սկիզբ առած պայքարի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մուտք գործեց...
Աղբյուր` Panorama.am
17:42
Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞
«Ողջունում եմ ժողովրդի սերը, գնահատանքը։ Մեր ժողովուրդն արժանի ժողովուրդ է, մի փոքրիկ հնարավորությունը նա սխրանքի կվերածի։ Մեր ժողովուրդն...
Աղբյուր` Panorama.am
17:25
Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
«Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և եկել եմ իմ ժողովրդի կողքին լինելու»,-Հանրապետության հրապարակից հայտնեց ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
«Ես և ամուսինս եկել ենք քաղաքական ծրագիր լսելու, մեր ակնկալիքն դա է, որովհետև ուղակի հավաքվել, աղոթել, երգել-պարելու փուլն անցանք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:41
Քաղաքական լուծումներն այս դեպքում առաջնային են. Տիգրան Աբարհամյան
«Մեր հանրության բավականին մեծ խումբ, շերտեր արդեն իսկ հստակ պատկերացում ունեն այն ամեն ինչի հանդեպ, ինչը տեղի է ունենում մեր իրականության...
Աղբյուր` Panorama.am
16:14
Պարեկները փակել են Աբովյանից դուրս եկող ճանապարհները, որպեսզի քաղաքացիները չմասնակցեն հանրահավաքին
«Ես աբովյանից պետք է դուրս գամ, պարեկները քաղաքից դուրս գալացող ճանապարհները դրել փակել են»,-քաղաքացու ուղիղ տեսակապի տեսանյութն է...
Աղբյուր` Panorama.am
16:06
ՈՒՂԻՂ. Հանրապետության հրապարակում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Panorama.am-ն ուղիղ միացմամբ Հանրապետության հրապարակում է։ Այստեղ են հավաքվել բազմաթիվ մարդիկ՝ դիմավորելու Հայ առաքելական եկեղեցու Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
16:03
Մենք չենք շարժման համահեղինակը, ես չեմ կարող կոչ անել ժողովրդին միանալ. Լևոն Զուրաբյան
«Դա միշտ մեզ համար մնալու է Եռատոն, հարյուրավոր տարիներից հետո, պարտություններից, ցեղասպանությունից հետո մենք կարողացանք 90-ականներին...
Աղբյուր` Panorama.am
15:41
Սուրեն Պետրոսյան. Սա քաղաքակրթական հանցագործություն է
«Այսօր իշխանությունը սովորական բնակիչներին, բոլորին, ամբողջ հայությանը փորձում է  զրկել անգամ երազելու, հավակնություններ ունենալու...
Աղբյուր` Panorama.am
15:36
ՇՄ նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա
 Մայիսի 3-ին ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}