Թռչուններին վախեցնելու համար գործի դրած պայթուցիչը վնասել է մատները
Հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի պայթունային վնասվածք, 1-ին, 2-րդ, 3-րդ մատների ջնջխված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Վարդաշենի բնակիչ, 53-ամյա մի տղամարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ին, Վարդաշենի 9-րդ փողոցում տղամարդը թռչուններին տարածքից հեռացնելու նպատակով պայթուցիչ է պայթեցրել, ինչի հետևանքով վնասել է մատները:
Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին