Այս տարի ՄԱԿ-ը կորցրել է 72 աշխատակցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտարեշը հայտարարել է, որ կազմակերպությունն այս տարի կորցրել է 72 աշխատակից։
«Այս տարի մենք կորցրել ենք 25 քաղաքացիական աշխատակցի, 43 խաղաղապահի և 4 ոստիկանի»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է նա։
Գլխավոր քարտուղարը կոչ է արել իր գործընկերներին հարգել զոհվածների հիշատակը, որոնք իրենց նվիրել են ընդհանուր առաքելությանը։
«Մենք հպարտանում ենք աշխատանքով, որոնք դուք կատարում եք դաշտում կամ շտաբ-բնակարանում՝ փրկելով կյանքեր և տալով հույս։ Եկեք հարգենք նրանց հիշատակը, որոնք զոհաբերել են ամեն ինչ՝ կատարելով իրենց պարտքը»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին