Կանադայի վարչապետ Թրյուդոյի ինքնաթիռը բախվել է լրագրողների ավտոբուսին
Բրիտանական Կոլումբիա նահանգի Վիկտորիա քաղաքի օդանավակայանում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ինքնաթիռը բախվել է լրագրողների ավտոբուսին։ Այդ մասին հայտնում է CBC News-ը:
Նշվում է, որ Թրյուդոն, որը սկսել է վերընտրության իր քարոզարշավը հոկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ, ժամանել էր Վիկտորիա, իր հետ տանելով նաև լրագրողների։
Լրագրողներին տեղափոխելու համար եկած ավտոբուսը շատ մոտ է կանգնել ինքնաթիռին, որի պատճառով էլ տեղի է ունեցել բախումը ու վնասվել է ինքնաթիռի թևը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին