Մշակույթ 11:03 14/09/2019 Հայաստան

Մշակույթը Ամուլսարի շահագործման դեմ

Օր առաջ թող երեսով թեքվեն դեպի ռազմարդյունաբերությունը
Մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն ընդհանրապես դեմ է  Հայաստանում ցանկացած հանքարդյունաբերության։

«Քանի Ամուլսարը նոր է, նոր գործարկման խնդիր է, միանշանակ ամեն ինչ պետք է անել, որպեսզի թույլ չտանք շահագործվի։ Կողմ չեմ նաև այն մտքին, որ իրավական որևէ հիմք չունենք իրենց աշխատանքը դադարեցնելու, խոչընդոտելու համար։ Մենք խորքային չենք քննարկում հարցը, մակերեսային վերլուծություն ունենք։ Այսինքն, եթե մենք որպես պետականության հարցը դնում ենք այլ հարթությունից, որ ի տարբերություն նախորդ իշխանությունների, նման հարցերը  այսօր դիտարկում ենք առաջնային՝ ժողովրդի առողջապահական խնդիրներից ելնելով, ոչ թե տնտեսական, ապա առաջնայինը  հայ ժողովրդի առողջությունն է։  Անգամ եթե ասում են՝ միայն տարածաշրջանային նշանակություն ունի, ինչն այդպես չէ, վստահաբար որևէ մեկը մեզ բարոյական իրավունք չի տալիս վայոցձորցու առողջության հաշվին ամբողջ Հայաստանի տնտեսությունը զարգացնել։ Դա նույնն է, որ զոհաբերվի մեր երկրի մի հատված հանուն մյուս հատվածի ապրելու կամ ավելի հարուստ լինելու»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գ. Գինոսյանը։

Նա նշեց, որ հանքարդյունաբերությունը ՀՀ բյուջեի 9 տոկոսն է կազմում, ժողովուրդը պատրաստ է իր աշխատավարձից չնչին մաս զոհաբերել, չնայած արդեն եկամտահարկ վճարում են, որպեսզի ՀՀ-ում որևէ հանք չշահագործվի։  Գ. Գինոսյանի խոսքով, հանքերի շահագործման հետևանքները տեսանելի են, բազում պոչամբարներն արդեն խոսում են դրանց  հետևանքների մասին։

«Իսկ որ ասում են՝ այդպես չէ, այնպես չէ... Սաֆարովն էլ կարող է ասել՝ այս անգամ այս կացինը հայ  սպանելու համար չեմ ուզում։ Բայց Սաֆարովին կհավատա՞ն։ Այսինքն հավատալ, որ այս անգամ հանքարդյունաբերությունն ավելի քիչ վնասակար կլինի կամ վնասակար չէ, անիմաստ է։ Բոլորս գիտենք ուրանի, ոսկու մշակման ցիանիդի  ազդեցությունը։ Երբ որ տոննաներով ցիանիդ մտնի Հայաստան հանուն նրա, որ մշակվի արդյունաբերվող ոսկին, ծիծաղելի է։ Ենթադրենք մի վագոնը պայթեց, ռմբակոծվեց, մի ավտո խփեց, շուռ եկավ, եթե նույնիսկ օգտագործելուց վնաս չկա, չնայած սխալ մոտեցում է, նման ռիսկեր կան»,- նշեց մշակութաբանը։

Նա ասաց, որ ցանկանում է  մասնակցել հանքի շահագործման դեմ իրականացվող բոլոր ակցիաներին, սակայն  Հայաստանում չի լինում՝ մասնակցում է փառատոների, բայց որևէ ձևով կհայտարարի, որ ինքը  Ամուլսարի շահագործմանը դեմ ակցիայի մասնակիցների կողմից է, իրենց հետ է։

«Միանշանակ՝ դեմ եմ ցանկացած տեսակի հանքարդյունաբերությանը։ Այդ քայլերին գնալու փոխարեն թող օր առաջ երեսով թեքվեն դեպի ռազմարդյունաբերությունը, առաջնային՝ երկիրն անվտանգության մեջ պահեն, ապահովեն, հետագայում, եթե հաջողություն ունեցանք, այդ ոլորտով կկարողանանք մեր տնտեսությունը զարգացանել, մեր մտավոր պոտենցիալը թույլ կտա մեր  ստեղծած սարքերը դուրս հանել։ Ոչ թե 9 տոկոս, այլ  19-ը, 29 տոկոս մեր տնտեսությունը կզարգացնենք նորագույն տեխնոլոգիաների միջոցով, սակայն որին որևէ կերպ որպես պետություն չենք էլ նպաստում։ Մեր մտավոր պոտենցիալը մեր տնտեսությունը կրկնապատիկ, եռապատիկ կզարգացնի, քան հանքարդյունաբերությունը»,- ասաց Գագիկ Գինոսյանը։

Որևէ միջազգային կազմակերպություն իրավունքի չունի մեզ պարտադրել
ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանն ընդծեց, որ բնությունը պետք է ամեն գնով պահպանել։ Նրա խոսքով, 20-30 տարի է Հայաստանում տարբեր հանքեր են շահագործվում, սակայն աննկատելի է այն շահը, որ ունեցել է երկիրը, մինչդեռ այդքան արտահանման դեպքում պետք է դրախտ դառնար։

«Երևի մասնավոր մարդկանց գրպանն է գնացել»,- ասաց արվեստագետը։

Նա հույս ունի, որ կառավարությունը համապատասխան ուսումնասիրությունն կանի, ինչը կբերի նրան, որ կարգելվի հանքի շահագործումը։ Բացի այդ, ժողովուրդն է դեմ։

«Խոսում են միջազգային պարտավորության մասին։ Բայց եթե այնտեղ կա չարիք, որևէ միջազգային կազմակերպություն իրավունքի չունի մեզ պարտադրել շարագործել այն»,- համոզված է Հաղթանակ Շահումյանը։

Չի կարելի կյանքի հացը օրվա ուտելիքի հետ փոխել
«Ճիշտ են բոլոր նրանք, ովքեր դեմ են Ամուլսարի շահագործմանը։ Չպետք է ամուլանալ։ Կարող է Ամուլ սարը ոսկի մնա, մենք ամուլանանք»,- ասաց գրող, հրապարակախոս, արձակագիր Մերուժան Տեր-Գուլանյանը։ Նա նշեց, որ Ամուլսարի բացմանը դեմ է եղել սրանից 30 տարի առաջ, դեմ էր ամբողջ «Գարուն» ամսագիրը։

«Խորհրդային շրջան էր, կար պոլիտ բյուրո, եթե որոշում էր կայացնում, որևէ մեկի կարծիքը չէր հարցնում։ Ամենազարմանալին այն էր, որ  ամենադեմը Կարեն Դեմիրճյանն էր։ Պլենումի ժամանակ ես ապշեցի, որ Կարեն Դեմիրճյանն անդրադարձավ Ամուլսարին, դեմ խոսեց, ասաց, որ չի կարելի շահագործել։ Ասեց, որ այո, մեծ հարստություն է, թողենք մեր զավակներին, սերունդներին,  տարիներ հետո նրանք կշահագործեն փակ ձևով, իսկ մենք հնարավորություն չունենք։ Բաց շահագործման դեպքում հայտնի չէ, թե  ջրերն ինչով կվարակվեն»,- ասաց հրապարակախոսը։

Մ. Տեր-Գուլանյանի կարծիքով, Ջերմուկի առողջարանական վիճակը բարելավելու պարագայում ավելի մեծ  տնտեսական օգուտ կունենան, քան այդ ոսկու հանքը շահագործելու դեպքում, իսկ ոսկու հանքը թող շահագործեն հաջորդ սերունդներն արդեն փակ վիճակում, քանի որ գնալով տեխնիկան, տեխնոլոգիան ավելի է զարգանում։ Նա նշեց, որ այսօր բազմաթիվ պոչամբարներ կան Հայաստանում, նայելով մտածում է,  որ այդտեղ երկաթյա ձկներ կաճեն։

«Մենք պետք է պահենք, պահպանենք։ Հետո ինչ՝ պարտադի՞ր է այսօր մեր ունեցվածքն ի մի բերենք։ Արդեն Հայաստանում բազմաթիվ հանքեր են շահագործվում։ Թող հաջորդ սերունդը փակ վիճակում շահագործի,  ոսկին ինքը ձուլի, ինքն էլ արտահանի, ոչ թե ուրիշին տա, ուրիշը հավաքի, առնի, տանի, փողը տա մեզ, փողը կերանք, պրծանք։ Ամենադաժան ի՞նչն է ՝ չի կարելի կյանքի հացը օրվա ուտելիքի հետ փոխել։  Այսօր մենք ենթադրենք արեցինք, կարենք, պրծան։ Հետո՞»,- ասաց Մ. Տեր-Գուլանյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}