Կամակատարությունը՝ իրավական հիմք
«Կամակատարություն»: Panorama.am-ի հետ զրույցում այսպես գնահատեց իրավաբան Գոհար Մելոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, որ «առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում», ինչպես նաև ամիսներ առաջ հայաստանյան դատարնների մուտքն արգելափակելու կոչը։
«Դատարանների դեպքում ունեինք, որ դատական իշխանությունը չի հնազանդվում քաղաքական իշխանությանը, քաղաքական իշխանության ղեկավարը սպառնում է, որ կխոչընդոտի դրա գործունեությանը, որպեսզի ամեն կերպ իրենց ցանկալի արդյունքն ունենան։ Շանտաժի մեխանիզմն է կիրառվում։ Կարծես թե այդ քայլը հետագայում քաղաքական իշխանության համար ունենում է դրական հետևանքներ, որովհետև որոշակի դատավորներ, հնարավոր է վախի ազդեցության ներքո և այլն, և այլն, սկսում են քաղաքական իշխանության համար հաճո որոշուներ կայացնել, վճիռներ ընդունել»,- նշեց իրավաբանը։
Գ. Մելոյանի խոսքով, Ամուլսարի դեպքում ամեն կերպ փորձում են արդարացնել հանքավայրի շահագործման թույլտվության որոշումը, դրա համար որոշակի հիմնավորումներ են բերվում։
«Եթե շահագործումն արգելելու ցանկություն լիներ, ապա կարգելվեր համապատասխան որոշմամբ ու հիմնավորումներով։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 21-րդ հոդվածում ասվում է, թե որ դեպքում է հնարավոր փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելը։
Հետաքննության շրջանակներում հնարավոր էր շեղումներ բացահայտել։ Այսինքն այդ փաստաթղթի վրա կարելի էր փորձել հիմքեր գտնել ու թույլ չտալ շահագործումը»,- նշեց նա։
Գ.Մելոյանի խոսքով, ամեն դեպքում կառավարության կողմից կայացվող որոշում է,
ցանկություն դեպքում կարող էր հակառակ որոշում կայացնել, ՇՄԱԳ-ը որպես շահագործման հիմք չընդուներ, ուղղակի որոշեր, որ հանքը չպետք է շահագործվի։
Նա նշեց, որ ի սկզբանե պետք է ձևավորվեր փաստահավաք խումբ, մանրամասն ուսումնասիրություն կատարեր, որպեսզի այսօր փաստի առաջ չկանգներ ոչ քաղաքական իշխանության ղեկավարությունը, ոչ էլ բնապահպանական հանրությունը։
«Այս դեպքում որոշումը կլիներ ոչ թե էմոցիոնալ ֆոնի, այլ փաստարկված։ Քննարկումները ցույց են տալիս, որ հարցը հիմնովին չի ուսումնասիրվել, հիմնված չէ փաստական հանգամանքների վրա։
Իմ գնահատմամբ, ընդամենը եղել է կառավարության որոշումը, որ պետք է հանքը շահագործվի։ Գտնում եմ, որ շատ մեծ ցանկության պարագայում հնարավորություն կար հիմք ստեղծել, օրենսդրական նախաձեռնության միջոցով որպես լրացուցիչ հիմք նախատեսել նմանատիպ իրավիճակի համար»,- ասաց Գոհար Մելոյանը։
Նա կրկնեց, որ հանքի շահագործման վերջնական որոշումը կախված է կառավարությունից. «Կառավարությունը բոլոր հիմնավորումները, փաստական հանգամանքներն ուսումնասիրելուց հետո պետք է գա եզրահանգման։ Կարևորը՝ հաշվի առնել, որ այդ որոշման կայացման հիմքում պետք է լինեն տնտեսական, իրավական, առողջապահական, բնապահպանական ասպեկտների բոլոր կողմ և դեմ հիմնավորումները»։
Հարակից հրապարակումներ`
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի շահագործումից տուժածները ցածր տոկոսներով դագաղնե՞ր պետք է առնեն
- Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին խնդրում է ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող բոլոր ճանապարհները
- Այս պահին մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումը արգելելու որևէ իրավական հիմնավորում. վարչապետ
- Փաշինյանն Ամուլսարի խնդրով նախ ընդունել է ջերմուկցիներին, ապա «Լիդիան»-ի նախագահին
- Ամուլսարի վերաբերյալ քննարկումները կարող են շարունակվել այնքան ժամանակ, մինչև ճիշտ որոշում կայացնեն. Ալեն Սիմոնյան
- Ամուլսարի հարցով Փաշինյանը «օրվա կուրսին» համապատասխան որոշումներ է փոխում. քաղտեխնոլոգ
- Ամուլսարի շահագործման վերաբերյալ նոր ՇՄԱԳ անցկացնելու վերջնական որոշում դեռ չկա. Վլադիմիր Կարապետյան
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի խնդիրն արդեն լուծվեց
- Փաշինյանը ևս մեկ անակնկալ հանդիպում է ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին