Գարեգին Բ-ն վշտակցություն է հայտնել Արամ Ա-ին
Ամենայան Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Արամ Ա-ին՝ նրա մոր մահվան կապակցությամբ։
Կաթողիկոսը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սեպտեմբերի 15-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անունից մեր սրտակցությունն ու վշտակցությունը հայտնեցինք Նորին Սրբություն Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին` սիրելի մայրիկի` Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ` հղելով նրան նաև մեր ցավակցագիրը:
«…Սիրելի Վեհափառ Եղբայր, Դուք Ձեր հոգևոր սպասավորության նշանակալի ձեռքբերումներով հավելել եք ուրախությունն ու երջանկությունը հոգելույս մայրիկի՝ պարուրելով նրան որդիական ջերմությամբ ու հոգատարությամբ։
Մեր Փրկիչ Տերը՝ Հիսուս Քրիստոս, Երկնքի արքայության անգին պարգևը խոստացավ Իրեն հավատացողներին՝ ասելով․ «Որ հաւատայ յՈրդի՝ ընդունի զկեանս յաւիտենականս» (Հովհ․ Գ 35): Ձեր սիրելի մայրիկը բարեպաշտ կյանքի, եկեղեցանվեր ու ազգասեր ընթացքի, իր աստվածահաճո բարի գործոց նվիրական հիշատակը թողնելով՝ փոխադրվում է հավիտենություն՝ արժանի դառնալու տերունաշնորհ երանությանն ու խաղաղությանը։
Ի խորոց սրտի աղոթում ենք առ Բարեգութն Աստված, որ երկնային լուսեղեն բարձունքներում քաղցրությամբ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Ձեր սիրելի մայրիկի և Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգևի Ձերդ Սրբությանը, Ձեր հարազատներին և բոլոր վշտացյալներին»»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ