Վրաստանը չի դիմի Արևմուտքին՝ հակառուսական պատժամիջոցները խստացնելու համար
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր խորհրդարանական կուսակցությունը, որը բաղկացած է Միխեիլ Սաակաշվիլիի ընկերներից և համախոհներից, բանաձևի նախագիծ է մտցրել խորհրդարան ԵՄ-ին և ԱՄՆ-ին ուղղված՝ Ռուսաստանի Դաշնության դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելուն ՝ «վրացական տարածքների ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի գրավման պատճառով»:Այս մասին գրում է kommersant-ը։
Իշխող կուսակցությունը ՝ «Վրացական երազանք»-ը, ի պատասխան հայտարարել է, որ մտադրություն չունի քվեարկել նախագծի օգտին, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման ընդունմանը: Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գեորգի Վոլսկին այսօր առավոտյան կայացած հատուկ ճեպազրույցում ասել է, որ եթե ԵՏ բանաձևը ընդունվի խորհրդարանի կողմից, Ռուսաստանը լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառի ընդդեմ Վրաստանի, ինչը վնաս կհասցնի գինի և ցիտրուս արտադրողներին:
Միևնույն ժամանակ, Գեորգի Վոլսկին մեղադրեց Միխեիլ Սաակաշվիլիի համախոհներին ՝ իրենց օրոք ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման համար: Նա նաև նշել է, որ ընդդիմադիրները նման քայլերով փորձում են երկրում հակառուսական տրամադրությունները պահել ու այն օգտագործել 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում: