Ջոն Բոլթոնի հաջորդը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռոբերտ Օ'Բրայենին կնշանակի ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ Ռոբերտա Օ'Բրայենին, ով այժմ մեծ հաջողությամբ աշխատում է պետդեպարտամենտում գերիներ հարցերով նախագահի հատուկ բանագնաց, կնշանակեմ մեր նոր խորհրդական՝ ազգային անվտանգության հարցերով։ Ես վաղուց և շատ աշխատել եմ Ռոբերտի հետ, նա հիանալի կաշխատի»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ գրել է Թրամփը Թվիթերում։
Օ'Բրայենը կլինի Թրամփի նախագահության սկզբից այդ պաշտոնում արդեն չորրորդ պաշտոնյան։ Նրա նախորդին՝ Ջոն Բոլթոնին, Թրամփն ազատել է անցած շաբաթ՝ բացատրելով դա քաղաքական տարաձայնությամբ։ Ի տարբերություն բարձրաստիճան պաշտոնների մեծամասնության, ազգային անվտանգության հարցերով խորհրդարականի նախագահը կարող է նշանակել առանց սենատի համաձայնության։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է