Ինչպիսի երաժշտություն չլսել մեքենայի ղեկին
Չինացի գիտնականները ուսումնասիրել են, թե մեքենայի մեջ հնչող երաժշտությունն որքանով է ազդում վարորդի վարքագծի վրա։ Պարզվում է, որ կան երգերը, որոնք հրահրում են վարորդներին վտանգավոր մանևրներ անել։ 360tv.ru կայքը, հղում անելով The Sun-ին, գրում է, որ Հարավային Չինաստանի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները կազմել են երգերի ցանկ, որոնք ստիպում են մարդկանց մեքենայի ղեկին կատարել ռիսկային մանևրներ՝ վտանգելով իրենց և մյուսներին։ Ուսումնասիրվել են ինչպես կոմպոզիցիաները, այնպես էլ փոփ ժանրի երգերն ու ընդհանրապես մեքենայի երաժշտության բացակայության դեպքերը։
Ամենավտանգավոր երգերն են Green Day-ի American Idiot-ը, Մայլի Սայրուսի Party In The USA, Բրյուս Սպրինգստինի Born to Run-ը։ Առավել անվնաս են Led Zeppelin խմբի Stairway to Heaven և Red Hot Chili Peppers անսամբլի Under the Bridge երգերը։
Ինչքան ծանր է կոմպոզիցիան, այնքան արագ են վարում մեքենաները. ժամում 8 կմ ավելի, քան սովորական տեմպի ժամանակ։
Որպեսզի արդյունքներ ստանան, ուսումնասիրողները խնդրել են փորձությանը մասնակցող ամեն խմբին ղեկավարել համակարգչային սիմուլյատորը և առաջարկել երթուղի վեց գոտի ունեցող մայրուղու երկայնքո։ Փորձության ամեն էտապը տևել է 20 րոպե։ Միացվել են Spotify ինտերնետ-սերվիսի 96 ամենահայտնի երգերը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին