Էդմոն Մարուքյան. Իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, որ մերժել են
«Գլուխը պատին է տալիս նա, ով փորձում է մեզ վիրավորել, կամ որևէ կերպ իրենց պատկերացրած ընդդիմություն որակել, որովհետև այն մարդիկ, ովքեր նման բաներ են խոսում, իրենք այդպիսին են ընդդիմությունը պատկերացնում»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով ուժային կառույցների ղեկավար պաշտոնները քաղաքական դարձնելու իրենց առաջարկի մասին հարցին, մասնավորապես, որ դուք իշխանություններին ծառայություն եք մատուցում։
Նրա խոսքով, իրենց քննադատողներն իրենք ինչ-որ մեկի գրպանում են եղել որպես ընդդիմություն, կամ գրպանային ընդդիմություններ են ունեցել. «Երկու տարբերակն էլ նոր Հայաստանում չի աշխատում: Մենք ծառայություն ենք մատուցում Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի քաղաքացիներին»։
Է. Մարուքյանը նշեց, որ իր այդ առաջարկությունը եղել է դեռևս իր իրավապաշտպան, նաև անկախ պատգամավոր եղած ժամանակ։
«Փետրվար ամսին մենք ներկայացրել ենք կառավարության նոր կառուցվածք, առաջարկում էինք, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը լինեն նախարարություններ, որն իշխանությունները մերժեցին։ Մեծ սխալ են թույլ տվել, որ մերժել են, այսօր էլ չեն ուզում վերականգնեն այդ սխալը։ Երկար քննադատության արդյունքում մենք միջանկյալ տարբերակ ենք ներկայացրել, որ եթե չեն ուզում նախարարություններ դարձնել ու վերադարձնել կառավարության կառուցվածք, ապա գոնե պետք է այդ մարմինները պահել որպես քաղաքական նշանակում և քաղաքական պատասխանատվություն, նաև խոհրդարանական վերահսկողություն սահմանենք նրանց նկատմամբ: Սա միջանկյալ լուծում է։ Մենք շարունակելու ենք լոբբինգը, որ այս մարմինները վերադառնան կառավարության կառուցվածք և լինեն խորհրդարանի վերահսկողության ներքո»,-ասաց Է. Մարուքյանը:
Հիշեցնենք, որ խորհրդարանաը սեպտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան