Լավրով. Ռուսաստանը «սյուրպրիզ» է պատրաստում ԱՄՆ-ի համար
Մոսկվան պատասխան է պատրաստում ԱՄՆ-ի համար՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու կապակցությամբ ՌԴ պատվիրակության մի մասին վիզաներ չտրամադրելու համար:
Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, «Առաջին ալիք» -ին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այն (պատասխանը) կլինի... Միջոցներ մենք կձեռնարկենք: Մի զրկեք մեզ «սյուրպրիզ» անելու հնարավորությունից», - ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պատվիրակության 10 անդամ, այդ թվում Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը, որը պետք է մասնակցեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տարեկան նստաշրջանին, վիզա չստացավ և չկարողացավ մեկնել Նյու Յորք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ