Առողջապահական հիմնարկների արդիականացումը ռազմավարական նշանակություն ունի. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Հադրութի շրջան:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Հադրութ քաղաքում Սահակյանը մասնակցել է շրջանային բուժմիավորման ծննդաբերական բաժանմունքի բացման արարողությանը:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ առողջապահական հիմնարկների ցանցի արդիականացումը և ընդլայնումը շրջաններում ունի ռազմավարական նշանակություն, և աշխատանքներն այս ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Եգիպտոսի թեմի Կահիրեի ազգային առաջնորդարանին այս ծրագիրը կյանքի կոչելու համար:
Այնուհետև Նախագահը մասնակցել է Մեծ Թաղեր գյուղի մոտակայքում նոր անասնապահական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանը ծրագիրն իրագործելու համար երախտագիտություն է հայտնել ամերիկահայ բարերար Վարդան Նազերյանին և ընդգծել, որ ժամանակակից պայմաններին համապատասխանող նման համալիրները նոր որակ են հաղորդում գյուղատնտեսության զարգացմանը շրջաններում և ողջ հանրապետությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ