Այսօր լռության օր է
Վաղը՝ սեպտեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ:
Քվեարկության նախորդող օրը ընտրություններին մասնակից թեկնածուները չեն կարող քարոզչություն իրականացնել։
19 համայնքներից 12-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 41 քաղաքացիներից 5-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Համայնքի ղեկավարի որևէ կին թեկնածու չի առաջադրվել:
ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 13 համայնքներից մեկում քվեարկվելու է մեկ թեկնածու, 5 համայնքում՝ 2-ական թեկնածու, 4 համայնքում՝ 3-ական թեկնածու, 2 համայնքում՝ 4-ական թեկնածու և մեկ համայնքում քվեարկվելու է 5 թեկնածու:
Ավագանու անդամի գրանցված 103 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 4 թեկնածու: Ընտրություններին մասնակցող ավագանու անդամի 99 թեկնածուներից 12-ը իգական սեռի ներկայացուցիչ են։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ՝ 7 մարզի 19 համայնքում
- Արտաշատում ընտրությունները թեժ են լինելու
- Այս տարվա ընթացքում ՏԻՄ քվեարկության ևս մեկ օր է ավելացել
- Դիտորդները կոչ են անում մարզպետներին ձեռնպահ մնալ ՏԻՄ-երի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գայթակղությունից
- Սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն 17 համայնքներում
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան