Հասարակություն 17:51 30/09/2019 Հայաստան

Երևանում ինը կազմակերպություններ տարբեր պատճառներով հրաժարվել են երթուղիների սպասարկումից

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի վիճակն օր օրի վաթարանում է։ Աշխատանքային օրվա ավարտին կանգառներում բազմաթիվ քաղաքացիներ երկար սպասում են տրանսպորտին, դրանից հետո երթևեկում ճկված, կքած ու կռացած, երբեմն էլ մարմնի տարբեր մասերը միկրոավտոբուսների դռների պատուհաներից դուրս գցած։

Երևանի տրանսպորտի վիճակի, վատթարացման պատճառների, ծրագրերի մասին Panorama.am-ը հարցեր էր ուղղել քաղաքապետ Հայկ Մարությանին։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր պատասխանել են հարցերին։

Panorama.am-Ինչպե՞ս եք գնահատում Երևանում հասարակական տրանսպորտի վիճակը։ Վերջին անգամ ե՞րբ եք օգտվել հասարակական տրանսպորտից՝ միկրոավտոբուսից կամ ավտոբուսից։
Քաղաքապետարան- Երևանի հասարակական տրանսպորտի վիճակը ներկայումս բավարար չէ և կան բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին երբևէ չենք խուսափել բարձրաձայնել: Քաղաքապետ Հայկ Մարությանը երբեմն օգտվում է հանրային տրանսպորտից, իսկ սովորաբար տանից քաղաքապետարան է գալիս հեծանվով:

Panorama.am - Վերջին մեկ տարվա ընթացքում, երբ Դուք եք ղեկավարում մայրաքաղաքը, ոլորտում որևէ փոփոխություն արվե՞լ է։ Եթե այո՝ ի՞նչ, եթե ոչ՝ ինչո՞ւ։ Կան մասնագետներ, որոնք տրանսպորտային կոլապս են կանխատեսում Երևանի համար։ Համաձա՞յն եք այդ կանխատեսումների հետ։ Ի՞նչ են ցույց տալիս քաղաքապետարանի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքները, եթե իհարկե եղել են նման ուսումնասիրություններ։
Քաղաքապետարան-Գույքագրվել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում ստեղծված իրավիճակը, հստակեցվել առկա հիմնախնդիրները և ձեռնարկվել են միջոցներ, մինչև նոր երթուղային ցանցի ներդրումը, առկա շարժակազմերով և միջոցներով ապահովելու մայրաքաղաքի բնակչության բավարար սպասարկումը և չխաթարելու կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը: Տեղի է ունեցել հանդիպում գործող երթուղիները սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ, որի ընթացքում առաջարկվել է միջանկյալ ներդրումներ անել գործող ցանցի մեջ, ինչպես նաև՝ դիտարկել նոր ցանցի գործարկմանը մասնակցության հնարավորությունը:

Panorama.am- Այս պահին, քանի՞ ընկերություն է հրաժարվել, քանի՞ ընկերություն է պատրաստվում հրաժարվել երթուղիներ սպասարկելուց։ Ո՞ր երթուղիներն են։ Չսպասարկվող երթուղիները չե՞ն գործելու, ինչպես եղավ օրինակ թիվ 56 ավտոբուսային երթուղու պարագայում։
Քաղաքապետարան -Վերջին մեկ տարվա ընթացքում Երևանի ներհամայնքային ավտոբուսային երթուղիների սպասարկումից հրաժարվել է 2 կազմակերպություն (երթուղիներ հ.հ.45, 56), 1 կազմակերպություն սնանկ է ճանաչվել (երթուղի հ.1) և միկրոավտոբուսային երթուղիների սպասարկումից հրաժարվել է 3 կազմակերպություն (երթուղիներ հ.հ.48, 18, 61), 3 կազմակերպություն սնանկ է ճանաչվել (երթուղիներ հ.հ.73, 7, 17): Նշված երթուղիներից ավտոբուսային հ.45 և միկրոավտոբուսային հ.18 երթուղիները ներկայումս սպասարկվում են այլ կազմակերպությունների կողմից: Առաջիկայում երթուղիների սպասարկումից հրաժարվող կամ սնանկ ճանաչված կազմակերպությունների վերաբերյալ  տեղեկատվություն առկա չէ:

Panorama.am- Ի դեպ, թիվ 56 ավտոբուսային երթուղու սպասարկումից հրաժարվելուց հետո Դուք խոստացաք, որ հետևողական կլինեք, որպեսզի թիվ 23 միկրոավտոբուսային երթուղին նորմալ սպասարկվի։ Այս պահին էլ այդ երթուղու միկրոավտոբուսները  գալիս են 30-50 րոպեն մեկ, գերբեռնված, առանց նստելու հնարավորության։ Հետևողական չե՞ք եղել, թե՞ այլ պատճառներ կան։
Քաղաքապետարան- Հաղթանակ թաղամասի տրանսպորտային սպասարկման հարցը մշտական հսկողության տակ է: Ներկա պահին շարժման միջակայքերի մեծ լինելը բացատրվում է երթուղու շարժակազմի քանակի նվազմամբ՝ կապված առանձին միկրոավտոբուսների անսարքությունների հետ: Քննարկվում են նաև հնարավոր տարբերակներ ևս մեկ երթուղու միջոցով, փորձնական կարգով, Հաղթանակ գյուղի սպասարկումը կազմակերպելու համար:

Panorama.am- Տրանսպորտային նոր ցանցի շահագործման վերաբերյալ անընդհատ նոր ժամկետներ են նշվում։ Այսօրվա՝ 2019 թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ, ե՞րբ է նախատեսվում շահագործման հանձնել մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցը, աշխատանքներն ի՞նչ փուլում են, ի՞նչ է արվել այս ուղղությամբ։
Քաղաքապետարան-Երևանի քաղաքապետը տարբեր առիթներով անդրադարձել է նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացին և նշել, որ այն նախատեսվում է իրականացնել առնվազն երկու տարվա ընթացքում:

Panorama.am -Մետրոյի նոր կայարանի կառուցման ուղղությամբ ի՞նչ քայլեր են արվել։
Քաղաքապետարան-Ներկայումս Երևանի քաղաքապետարանում քննարկվում են Երևանի մետրոպոլիտենի  նոր կայարանների և ճոպանային ուղևորատար տրանսպորտի կառուցման հնարավորությունները, ըստ այդմ էլ ընթանում են հանդիպումներ մասնագիտացված կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ մարմինների հետ, նախապատրաստվում նյութեր, մշակվում ելակետային տվյալներ՝ առաջադրանք կազելու համար: Առավել մանրամասն տեղեկատվություն առաջիկայում կզետեղվի Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքում:

Panorama.am-Պարոն քաղաքապետ, Դուք սիրում եք հեծանվով աշխատանքի կամ էլ միջոցառումների գնալ։ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի մի քանի փողոցների երեխաներ զրկված են հեծանիվ վարելու հնարավորությունից, քանի որ չունեն ասֆալտապատված փողոց։ Մասնավորապես, խմբագրություն են դիմել նույն թաղամասի 13-րդ փողոցի բնակիչները։ Նշում են՝ երեխաները հեծանիվ քշելու համար ստիպված են հեծանիվները գրկած անցնել մի քանի հարյուր մետր, որպեսզի կարողանան անվտանգ վարել։ Քանի որ այժմ կազմվում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, բնակիչները հույս ունեն, որ իրենց փողոցի ասֆալտապատումն էլ ընդգրկված կլինի 2020-ի ծրագրերում։ Ո՞ր դեպքում է հնարավոր, որ նրանց խնդրանք-պահանջը չբավարարվի ու փողոցը մնա չասֆալտապատված, երեխաներն էլ զրկված մնան առողջ ապրելակերպի իրենց իրավունքից։
Քաղաքապետարան- «Հաղթանակ»  թաղամասի 13-րդ փողոցը 2020 թվականին  ասֆալտապատելու վերաբերյալ կետը ավագանու  առաջիկա նիստերից մեկի օրակարգ ներառելու միջնորդությամբ հանդես կգա Երևանի ավագանու «Իմ քայլը »  խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:04
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու՝ փաստաբան Արա Զոհրաբյանի հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ԱԱԾ է ուղարկել։ Ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:33
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Հայաստանի դեմ ագրեսիայի մասով, 44-օրյա պատերազմի հետ կապված, երկու վարույթ ունենք, ՔԿ-ն ևս մեկ վարույթ է նախաձեռնել բռնի տեղահաման հետ...
Աղբյուր` Panorama.am
15:27
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական...
Աղբյուր` Panorama.am
15:10
«Եթե մնա Նիկոլը...»
Ակցիա՝ տարբեր շրջաններում
Աղբյուր` Panorama.am
14:49
Իրանի իշխանություններն աջակցել են ԲՈւՀ-երի՝ ԱՄՆ-ից հեռացված ուսանողներին ընդունելու որոշմանը
Իրանի փոխնախագահ Սեյեդ Մոհամմադ Հոսեյնին պաշտպանել է ամերիկյան և եվրոպական համալսարաններից պաղեստինամետ գործողությունների պատճառով հեռացված...
Աղբյուր` Panorama.am
14:27
Գառնիկ Դանիելյան. Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ օրեր շարունակ Կիրանցում պայքարում է Ադրբեջանին միակողմանի զիջումների...
Աղբյուր` Panorama.am
14:24
Արդյո՞ք Կիրանցում դպրոցի մոտ ծառեր տնկելը կարող է լուծում լինել. ՄԻՊ-ի արձագանքը
«Որպեսզի կարողանամ գնահատել կոնկրետ այդ իրավիճակում կա իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում, թե չկա, պետք է ունենամ հիմնավորում, որի...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երբ կարելի է խոսել քաշի մասին. Էթիկետի մասնագետի պարզաբանումը
Էթիկետի և պրոտոկոլի մասնագետ Հասմիկ Խաչատրյանը ներկայացնում է, թե որ շրջապատում կարելի է խոսել քաշի մասին։ «Քաշի մասին մտածելը շատերի...
Աղբյուր` Panorama.am
13:49
RSF. Հայաստանի իշխանությունների հռետորաբանության հետևանքով լրագրողների նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը` RSF Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ հրապարակել է...
Աղբյուր` Panorama.am
13:41
Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
«ՔՊ-ականների խոսույթում մենք լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատախանում իրողությանը։ Խոսում են նրա մասին, որ սուտ են այն...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մեր տան դռան, դարպասի բանալիներն այս պահին հանձնվում է Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան
«Ադրբեջանը հատվածական սահմանազատում, սահմանագծում է  անում ու որն իրեն հարմար է, ասում է՝ այս հատվածում դու պետք է սա անես»,-...
Աղբյուր` Panorama.am
13:22
Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Աշխարհում առաջին անգամ նեոպոպուլիզմը կիրառվում է Հայաստանում. Քաղաքագետ
«Մինչև այսօր իշխանությունը հստակ, ժամանակացույցով մի բան է արել՝  հողեր հանձնել ու ժողովրդին ահաբեկել, ստել, այլ գործառույթ ...
Աղբյուր` Panorama.am
12:30
Սուրենյանց. Թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ
Մեկ մարդու հույսին կամ քաղաքական անկյալության դրսևորում
Աղբյուր` Panorama.am
12:28
Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, պատգամավոր Գառնիկ Դանիելյանի,  «Հայկական պետականության համար»...
Աղբյուր` Panorama.am
11:56
Իշխանությունները սարսափած են գործընթացից, հակառակ պարագայում ո՞րն է նպատակը մեկ քաղաքացու համար բերել 50 ոստիկան. Սուրեն Պետրոսյան
Տավուշի մարզի Կիրանց գյուղի մուտքերն ու ելքերը դեռ փակ են, հսկում են ոստիկանական ուժերը։
Աղբյուր` Panorama.am
11:43
Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում...
Աղբյուր` Panorama.am
11:41
ՀԿ-ները՝ կառավարությանը. Զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք չեն ապահովում ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը և անվտանգությունը
Հայաստանյան մի խումբ հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
11:30
Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար, իսկ Սամվել Ղուկասյանը՝ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ահազանգ. Բնապահպանական խնդիրներ լուսաբանող լրագրողների հետապնդումներն ու նրանց նկատմամբ բռնության դեպքերն ավելացել են
Բնապահպանական խնդիրներ լուսացանող լրագրողների 70 տոկոսը ենթարկվում է  բռնությունների։  Մայիսի 3-ին՝ մամուլի ազատության օրվա առթիվ...
Աղբյուր` Panorama.am
10:54
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմի մասին
«Ցավոք, չհաջողվեց հակառակորդին վերջնականապես կանգնեցնել, ջախջախել, հակառակորդը տիրեց Շուշիին»:
Աղբյուր` Panorama.am
10:36
Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
«Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բարիտոն Նավասարդ Հակոբյանը կմասնակցի Young Artists մրցույթին
Զալցբուրգի երաժշտական ամենամյա փառատոնը հրապարակել է  Young Artists մրցույթի այս տարվա մասնակիցների անունները։ 700 թեկնածուներից ընտրվել է...
Աղբյուր` Panorama.am
10:04
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհեր կան
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է ձորը, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ավելի քան 35-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ նովոստի»-ին գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:59
Վահե Հովհաննիսյան. Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե  Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը...
Աղբյուր` Panorama.am
09:58
Ոստիկանների, ուժայինների մի մասը տարբեր դրդապատճառներով կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը. Աբրահամյան
«Իշխանության հակապետական գործունեությունը գաղափարական համախոհություն ունի նաև ոստիկանության շարքերում»:
Աղբյուր` Panorama.am
09:37
Գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ
Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ»․ Ճանապարհից երևում են նշաձողեր
«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 3-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.63 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}