Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել զորավարժության ղեկավար կազմին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ռազմավարական զորավարժության ղեկավար կազմի հետ։
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցության ընթացքում ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է սեպտեմբերի 24-ին մեկնարկած զորավարժության սցենարի համաձայն հանրապետությունում առկա իրավիճակը:
Առանձին ուղղությունների ղեկավարները, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել են զորավարժության պլանով նախատեսված միջոցառումների, մասնագիտական և մարտավարական պարապմունքների ընթացքի մասին։
Խորհրդակցության ավարտին Դավիթ Տոնոյանը տվել է որոշակի հանձնարարականներ և ցուցումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ