Իրավունք 14:19 02/10/2019 Հայաստան

Փաստաբանական թիմ. Առկա չէ գոնե մեկ ապացույց, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությունը

Կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հրապարակել է փաստեր Գագիկ Խաչատրյանի հանդեպ հարուցված գործի մասին։

Տարածած հայտարարության մեջ ասված է.

«ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ է։ Նա մեղադրվում է 2008-2014թթ. իր պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Ահա թե ինչ է ներկայացրել նրա փաստաբանական խումբը՝ ի դեմս Երեմ Սարգսյանի։

1. Առկա չէ գոնե մեկ ապացույց, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությունը

Դատարանի տրամադրության տակ չի եղել և դատաքննության ժամանակ դատարանը չի հետազոտել գոնե մեկ ապացույց, որը հնարավորություն կտար ողջամիտ ենթադրություն անել, որ Գագիկ խաչատրյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում նշված հանցագործությունն ընդհանրապես տեղի է ունեցել, և որ Գագիկ Խաչատրյանը որևէ առնչություն ունի դրա հետ: Նշվածը անձին կալանավորելու համար պարտադիր պայման է, և համապատասխան նյութերի բացակայությունը կալանովորման միջնորդությունը մերժելու ուղիղ հիմք է հանդիսանում:

Գործի քննության ընթացքում պաշտպանության կողմը միջնորդել է, որպեսզի կալանավորման միջնորդությունը բավարարելու դեպքում դատական ակտում օրենքով սահմանված կարգով մատնանշվի այն կոնկրետ ապացույցները, որոնք հաստատում են հիմնավոր կասկածն առ այն, որ Գագիկ Խաչատրյանը կատարել է իրեն մեղսագրվող հանցագործությունները: Դատարանն այդ ապացույցները չի վկայակոչել, քանի որ այդպիսիք առկա չեն եղել, դրանով արդեն իսկ կայացնելով անհիմն, չպատճառաբանված և անօրինական որոշում:

2. Դատարանը չի կարողացել պատճառաբանել, թե ի վերջո ինչու է կալանավորում Գագիկ Խաչատրյանին

Դատարանն իր որոշմամբ չի կարողացել որևէ կերպ հիմնավորել այն, որ ազատության մեջ մնալու դեպքում Գագիկ Խաչատրյանը կարող է թաքնվել քննությունից, կատարել նոր հանցագործություն կամ խոչընդոտել գործի քննությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրենց որոշումներում փաստում են այն իրավական դիրքորոշումը, որ կալանավորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է: Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները քրեական գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը:
Այս առումով հետաքրքրական է, որ դեռևս 2019 թվականի մարտի 13-ին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այսինքն, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ արդեն շուրջ 5 ամիս է այդ խափանման միջոցն է կիրառված եղել և պարզվում է, որ այն լիարժեք բավարար է եղել նրա պատշաճ վարքագիծն ապահովելու համար. այդ ընթացքում նա չի թաքնվել, չի խուսափել քննությունից, որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը և որևէ նոր հանցագործություն չի կատարել: Փաստաբանները հարց են բարձրացնում, թե այդ ի՞նչ ծանրակշիռ փաստերի հիման վրա է դատարանը որոշել, որ եթե հանկարծ Գագիկ Խաչատրյանը չկալանավորվի, ապա այդ պահից սկսած այլևս կթաքնվի քննությունից, կխոչընդոտի դրան կամ էլ նոր հանցանք կկատարի։ «Եթե նա նման ոչ իրավաչափ վարքագիծ պետք է դրսևորեր, ապա ինչո՞ւ այն 5 ամիսների ընթացքում չէր դրսևորել», - ընդգծում են փաստաբանները։


3. Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունների քննությունը զարմանալի զուգադիպությամբ հանձնարարվել է նույն դատավորին

Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը հիմնավոր կասկածներ ունի առ այն, թե ինչ «զուգադիպությամբ է» Գագիկ Խաչատրյանի կալանովորման միջնորդության քննությունը հանձնարարվել այն դատավորին, որն առանց որևէ հիմնավորման նաև Գագիկ Խաչատրյանի բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվություն տալու միջնորդությունների քննությունն է բավարարել։ Ապա նույն դատավորին էլ հանձնարարվել նաև Գագիկ Խաչատրյանի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքի քննությունը:

4. Գագիկ Խաչատրյանը՝ գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, քննիչի առաջին իսկ զանգով ընդհատել է հետվիրահատական բուժումը և վերադարձել ՀՀ

Գագիկ Խաչատրյանի գործում առկա են ապացույցներ, որ ազատության մեջ մնալով Գագիկ Խաչատրյանը չի թաքնվել քննությունից, չի խոչընդոտել քննությանը կամ նոր հանցավոր արարք չի կատարել։ Գտնվելով Գերմանիայի Դաշնությունում, քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով, ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել ՀՀ ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել։ Սա այն դեպքում, երբ նա կրկնակի վիրահատության կարիք ունի։ Ակնհայտ է, որ եթե Գագիկ Խաչատրյանը նպատակ ունենար թաքնվելու, ապա որևէ պարագայում Գերմանիայից չէր վերադառնա Հայաստան:

5. Գագիկ Խաչատրյանը փաստաբաններին արգելել է շահարկել իր ծանր հիվանդության հանգամանքը

Չնայած որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են ծանր հիվանդություններ, որոնց բուժումը համապատասխան բժշկական կոնսիլիումի եզրակացության համաձայն չի կարող իրականացվել ՀՀ-ում (ինչը Պետության համար ոչ միայն նրան կալանքից ազատելու, այլև՝ ՀՀ-ից կարճաժամկետ մեկնելու թույլտվության պարտադիր պահանջ է ստեղծում), սակայն Գագիկ Խաչատրյանն իր փաստաբաններին արգելել է այդ մասին մանրամասն խոսել, քանի որ հույս ունի, որ այնուամենայնիվ, օբյեկտիվ և արդար քննություն կիրականացվի և իրավասու մարմիններն օրենքի հիման վրա որոշումներ կկայացնեն:

6. Իրականացվող քննության նկատմամբ Գագիկ Խաչատրյանի դիրքորոշումը

Գագիկ խաչատրյանը հատուկ է վերադարձել ՀՀ և ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն ընձեռի իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել: Նրա դիրքորոշումն այն է, որ եթե օբյեկտիվ քննություն կատարվի և հիմնավորվի, որ ինքը որևէ հանցավոր արարք է կատարել, ապա պատրաստ է պատասխանատվություն կրել դրա համար։
Սակայն քննությունն արդեն ընթացքում է շուրջ 7 ամիս, կարող է նույնիսկ ամիսներ և տարիներ շարունակվել և չկա որևէ ողջամիտ պատճառաբանություն, թե ինչու այդ ընթացքում ինքը պետք է հատկապես կալանքի տակ գտնվի:  Ավելին, չնայած Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, սակայն իր պատշաճ վարքագիծը և քննությանն ամեն կերպ օժանդակելու դիրքորոշումն ակնհայտ լինելու համար համաձայնվել է, որպեսզի իրավասու պետական մարմնի դեպոզիտ հաշվին վճարվի մեղադրանքներում նշված ենթադրյալ վնասների չափով գումար, որն այն երաշխիքն է, որ եթե այդ մեղադրանքները հաստատվեն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, ապա նշված գումարով կփոխհատուցվեն պատճառված վնասները:

Ի դեպ դատական պրակտիկան վկայում է այն մասին, որ նմանաբնույթ հանցագործությունների պարագայում, երբ ենթադրյալ պատճառված վնասը փոխհատուցվում է նման եղանակով, ապա նշվածը մեծամասամբ դեպքերում հիմք է տալիս, որպեսզի դատարանները մեղադրյալի նկատմամբ առնվազն գրավ կիրառեն և կալանքից ազատ արձակեն: 

7. Գործընթացի թափանցիկության պահանջը

Գագիկ Խաչատրյանին առնչվող բոլոր նիստերի քննություններն անցկացվել են դռնփակ։ Նրա փաստաբանը հատուկ անդրադարձել է դատական նիստերը միչդատավարական վարույթում փակ անցկացնելու խնդրին։ Նա նշել է, եթե հնարավորություն լիներ բացառապես դռնբաց նիստերի՝ որպես օբյեկտիվ քննության բաղադրիչ, ապա հանրությունը պարզ կտեսներ, թե Գագիկ Խաչատրյանի կալանավորման որոշումն ինչպիսի պարզունակ, էական և կոպիտ խախտումներով է կայացվել, որոնք ակնհայտ են նույնիսկ տարրական իրավաբանական գիտելիքներ ունեցող անձանց։ Ուստի նույնիսկ ցանկության դեպքում անհնար է հավատալ, որ տարիների փորձառություն ունեցող դատավորը չէր տիրապետում այդ հասարակ իրավաբանությանը։ Նշվածի հիման վրա այլ բան չի մնում, քան համոզվել, որ այս գործով դատարանի վրա ուղիղ կամ անուղղակի ճնշումներ են եղել»։


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:25
Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն օրերս հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
08:23
«Հրապարակ»-ի տեղեկություներով պայքարին միացած պայմանագրային զինծառայողների զղջմանը նախորդել են բռնության փորձեր
«Հրապարակ»-ը գրում է. «Ապրիլի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հայտարարեց, որ...
Աղբյուր` Panorama.am
08:10
Երկրի գլխավոր հեղափոխականը ձեզ... մեզ խորհուրդ է տալիս
Մինչ քպ առաջնորդը քեռու շոկոլադը կերածի համառությամբ կործանում է Հայաստանը, մինչ մարդիկ անզորության անդունդն են գլորվում ու հույսով բռնվում են...
Աղբյուր` Panorama.am
07:59
Ապրիլի 30-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:31
Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր...
Աղբյուր` Panorama.am
22:51
Կառավարության ղեկավարի պատճառով հերոսական ժողովուդը մատնվել է անզորության. Բագրատ Սրբազան
«Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել, այն ժողովուրդը, որը Հայաստանի Հանրապետություն է պահել, սահման է...
Աղբյուր` Panorama.am
22:17
Կիրանցի պատգամավորը Փաշինյանի մոտից դուրս գալուց հետո, «Տեղի է ունենաում սարսափելի բան»
Նիկոլ Փաշինյանի հետ 2 ժամից ավելի տևած հանդիպման ավարտից հետո կիրանցի կանայք արտասվելով, հուզված դուրս եկան կառավարության շենքից, տղամարդիկ էլ՝...
Աղբյուր` Panorama.am
22:06
Անհանդուրժողականության գեներացման բոլոր դրսևորումները կարող են ճակատագրական լինել. Իվետա Տոնոյան
ԱԺ նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին օրերին Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ տարվող կեղտոտ ու...
Աղբյուր` Panorama.am
21:54
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը
Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետության պետականությանն սպառնացող,...
Աղբյուր` Panorama.am
21:18
Կիրանց գյուղի բնակիչները դժգոհ և հուզված դուրս եկան Փաշինյանի հետ հանդիպումից
Կիրանցի բնակիչները դժգոհ են Փաշինյանի հետ հանդիպումից։ «Շատ բան ասել չեմ կարող, բայց ինչ կա նույնն է»,- ասաց Կիրանցի բնակիչը։...
Աղբյուր` Panorama.am
21:15
Նիկոլը, Ալենը,Գռզոն և մյուսներն այս երկիրը թողել են թշնամու կամքի տակ․ Համբիկ Սասունյան
Համբիկ Սասունյանը ևս միացել է Կիրանցում տեղի ունեցող բողոքի ակցիային։ «Այս ամենը տեղի է ունենում, քանի որ 5-6 տարի առաջ եկավ մի մարդը,...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ով կմտածեր, որ ես պետք է պսակեմ Համբիկ Սասունյանին, այն էլ շուշեցի աղջկա հետ․ Բագրատ Սրբազան
«Մեր մեջ է գտնվում մեր սիրելի Համբիկ Սասունյանը»,- Կիրանցում ճանապարհը փակած քաղաքացիներին ներկայացրելով Համբիկ Սասունյանին, ասաց...
Աղբյուր` Panorama.am
20:49
«Հեռացնել Նիկոլին, որ էլ չհանձնի»․ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում՝ ի աջակցություն տավուշցիների։ «Այստեղ որևէ բանակցության մասին խոսք չկա, տեռոր է։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
Դատավորների եվրոպական միության ամենամյա ընդհանուր ժողովն այս տարի տեղի է ունեցել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
20:20
Դուք իրականում ի՞նչ եք ուզում՝ «ֆոլլովեր», թե՞ Հայրենիք․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է
«Եթե մենք քաղաքականցնում ենք նույնիսկ եկեղեցին,եթե Հայրենիք սիրելը՝ քաղաքականեցնել է, ուրեմն շատ բան մի սպասեք։ Մենք ենք դա ասում՝ հայերս։...
Աղբյուր` Panorama.am
20:05
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ են պարզվել
Օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ընթացքում «Դավաճանը հողեր է հանձնում», «Հայրենիքը բոլորիս...
Աղբյուր` Panorama.am
19:49
Գյումրիում ավտոերթ է իրականացնում՝ ի պաշտպանություն Տավուշի
«Միացեք հանուն հայրենիքի, հանուն Տավուշի» վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումն...
Աղբյուր` Panorama.am
19:42
Այնպիսի մարդիկ են զանգում, որ մեծ ոգևորություն եմ ապրում․ Գառնիկ Դանիելյան
Ճանապարհը փակ է, պայքարը շարունակվում է։ Այս մասին Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կիրանցի բնակիչները պահանջում են ողջախոհություն, ֆանտաստիկ պահանջներ չեն ներկայացնում․ Գեղամ Նազարյան
«Հարցեր չեն տալու, ուզում են պարզաբանում ստանալ և իրենց պահանջը ներկայացնել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք
Կիրանցի բնակիչները ոստիկանների ուղեկցությամբ և  առանց լրագրողների հետ բառ փոխանակելու մտան Կառավարության շենք, որտեղ պետք է տեղի ունենա...
Աղբյուր` Panorama.am
18:40
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հայաստանի Հանրապետության դատախազության 2023 թվականի գործունեության մասին...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
ՀՀ Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
«Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում, հետևաբար սա այն փուլն է, որ այստեղի մարդկանց քանակով այևս չի...
Աղբյուր` Panorama.am
17:51
2 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել է 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։ Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող...
Աղբյուր` Panorama.am
17:29
Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
«Կան լուրջ իրավական հիմքեր արցախահայության վերադարձի հարցն հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգ վերադարձնելու համար, դա մեզ նոր...
Աղբյուր` Panorama.am
17:17
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
Երկու շաբաթից մեկնարկող Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի ամերիկուհի Գրետա Գերվիգը՝ «Լեդի Բըրդ» և «Բարբի» ֆիլմերի...
Աղբյուր` Panorama.am
17:10
Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հարավային Կովկաս
Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան ԿՈՈՊՄԱՆԸ ապրիլի 30-ից մայիսի 4-ը կմեկնի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
«Այո, հոսպիտալացվեցի ու հերթական անգամ կյանքս փրկեցին։ Ստացվում է, որ եռակի վերապրած մարդ եմ, պետք է ասեմ փառք Տիրոջը, ահ»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան
11:55 29/04/2024

Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}