Քաղաքական 10:12 04/10/2019 Հայաստան

Արփինե Հովհաննիսյան. Անդրանիկ Քոչարյանն այս աշխարհում հորս չի կարող հանդիպել՝ շաաաատ վաղուց

Արդարադատության նախկինն նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը քիչ առաջ արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդանիկ Քոչարյանի՝ իր հասեցին հնչեցրած հայտարարություններին, դրանց արձագանքներին։

Հիշեցնենք, որ Քոչարյանը երեկ ԱԺ-ում ասաց՝ Արփինե Հովհաննիսյանից իր ասածների համար ներողություն չի խնդրելու, պատրաստ է հանդիպել նրա հայրիկի հետ։

Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է.

«Երկու օր է մտածում եմ՝ ինչպես արձագանքել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։
Ժամանակն անհրաժեշտ էր իմ ներսում ներդաշնակություն ու խաղաղություն հաստատելու համար, որպեսզի ինձ ավելորդ արտահայտություններ թույլ չտամ։

Քաղաքական գործունեությունը, իսկ հատկապես իշխանափոխությունը ինձ թրծել է և դարձրել տոկուն ցանկացած հարձակումների հանդեպ, ավելին՝ ոչ մի վատ, ստոր, նողկալի բան այլևս չի զարմացնում, բայց այս դեպքը շատ երկար մտորելու առիթ տվեց։ Ու խնդիրը ոչ այնքան ինձ հասցված վիրավորանքն էր, այլ այն արժեհամակարգը ու մարդկանց այն տեսակը, որը կարող էր նորաձև դառնալ Ա. Քոչարյանի հայտարարությունից հետո, քանի որ ցանկացած ժամանակ ծնում և բազմացնում է իրեն բնորոշ մարդկանց տեսակը։ Ու հիմա, երկար մտորումների ու տառացիորեն, հազարավոր մարդկանց աջակցությունից հետո, արձագանքս Ա. Քոչարյանին պետք է լինի շնորհակալությունը և գնահատանքը։

Մարդկանցից միշտ պետք է սովորել՝ ինչպիսին լինել, առավել հաճախ՝ ինչպիսին չլինել:

• Գնահատում եմ Ա. Քոչարյանի փայլուն մաստեր-կլասը՝ թե ինչպիսին ՉՊԵՏՔ է լինի տղամարդը, քաղաքական գործիչը, տղամարդու վերաբերմունքն առ կին կամ քաղաքական գործչի վերաբերմունքն առ քաղաքական ընդդիմախոս, որի բերած փաստարկին բովանդակային պատասխան չունես։
• Շնորհակալ եմ Ա. Քոչարյանին, բացահայտելու իր տեսակի «տղամարդկանց» որոշակի քանակ և իհարկե նրանց սատարող տիկնանց նույնքան քանակ, նաև այն տիկնանց երեսպաշտությունը բացահայտելու համար, ովքեր ընդամենը մեկ օր առաջ խոսում էին վիրավորանքի անթույլատրելիությունից, իմ անունից կեղծ սքրիններ էին տարածում ու բանաձևում, թե ինչ է երեսպաշտությունը, պարկեշտությունը ու էլի վեհ վեհ բաներ, բայց այսօր լուռ էին։
• Շնորհակալ եմ սույն պարոնին, որովհետև նրա հայտարարությունը թույլ կտա տարբերակել այն մարդկանց, ում խոսքը արժեք ունի, ումը՝ ոչ։ Երբ «Իմ քայլ»-ը դաշինքից առանձին մարդիկ նամակով ինձ գրում էին, աջակցություն էին հայտնում, իմ պատասխանը հետևյալն էր ՝ որպես մարդ անկեղծորեն գնահատում եմ ձեր վերաբերմունքը, իսկ ինստիտուցիոնալ առումով պետք է լինի քաղաքական ուժի գնահատական՝ իր ղեկավարի արժեհամակարգին համապատասխան։
Ու գնակատականի ուղին շատ պարզ է՝ էթիկայի հանձնաժողովի ստեղծումը։ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը արդեն սկիզբ է դրել գործընթացին, ու բոլոր պատգամավորները, այդ թվում՝ իմ քայլականներ առիթ կունենան ՔԱՅԼՈՎ ցույց տալու ինչպես են վերաբերում նմանատիպ հայտարարություններին։
Ի դեպ, որոշ իմ քայլականներին, խորհուրդ եմ տալիս տիեզերական մասշտաբի փարիսեցիություն չանել՝ հայհոյանքի մշակույթի մասին խոսելիս։ Այդ մշակույթի առաջին մունետիկին տանս դիմաց եմ տեսել՝ 2018 թվականի մայիսին ու այդուհետ։ Տեսնում եմ ամեն օր, եթե տեղը չգիտեք՝ ասեք։ Բումերանգի մասին խոսելիս սա հիշեք ու... լռեք։ Այն ՄԻՇՏ անխափան է գործում ու դեռ գործելու է։
• Ամենաշատը ու անկեղծը գնահատում եմ Անդրանիկ Քոչարյանի ՆԵՐՈՂՈՒԹՅՈՆ Չխնդրելը։ Ասում են՝ կեղծավորությունը բոլոր մեղքերից ամենաաններելին է, երբ ինքնին ապաշխարանքն արդեն կեղծ է։ Ներողություն խնդրելով նա կեղծելու էր ինքն իրեն։
• Գնահատում եմ Ա. Քոչարյանի քայլը, քանզի էլի ավելի ամրապնդեց համոզմունքս երբեք չընկրկել, երբևէ չլինել ինձ վիրավորողների նման՝ հավատարիմ մնալով իմ սկզբունքներին և արժեհամակարգին։
• Ու ամենակարևորը՝ ես շնորհակալ եմ Ա. Քոչարյանին, որ ցույց տվեց, որ խավարին միշտ հաջորդում է լույսը։

Երկու օր է բազմահազար մարդիկ (իրական ու ոչ ֆեյք՝ ինչպես ժանրի հերոսն է պնդում, կյանքից սիրված պայծառ մարդիկ, այլ ոչ լուսանցքում գտնվողներ ) իրենց զորակցություն են հայտնել ինձ՝ անասելի մեծ հույս արթնացնելով, որ դեռ ամեն ինչ կորած չէ, որ մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչ է արժանապատվությունը, վերհանձնությունը, ովքեր զերծ են երեսպաշտությունից և ի զորու են սրտե աջակցել։

Սիրելի ու ուժեղ կանայք, հարգելի ու արժանապատիվ տղամարդիկ, ընկերներ, նախկին ու ներկա գործընկերներ, պարզապես անծանոթ մարդիկ ԱՊՐԵՔ, որ վեր կանգնեցիք ամեն տեսակ «եթե»-ներից, «բայց»-երից քաղաքական ու այլևայլ նախընտրություններից ու լսելի դարձրիք ձեր ձայնը։ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։ Առանձնակի ուզում եմ ընդգծել Սասուն Միքայելյանի վերաբերմունքը։

Հ.Գ. Մամ ջան, արևս կներես ինձ՝ էս ամենի միջով անցնելու համար։ Դու իմ ուժն ես ու հպարտությունը։
Հ.Հ.Գ. Ա. Քոչարյանը այս աշխարհում հորս չի կարող հանդիպել՝ շաաաատ վաղուց։ Վստահ եմ՝ գիտեր սա»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}