Վլադիմիր Վարդանյանն ընդունում է իր մեղավորությունը՝ ամսաթիվը չնկատելու
«Այո Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հանձնաժողովի նիստին մասնակցության հրավերի մասին գրության մեջ տեղ է գտել վրիպակ»,- խորհրդարանում լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառանոլվ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին ուղղված գրության ամսաթվի սխալ լինելուն։
Լրագրողների հարցին, թե ինչպես է դա տեղի ունեցել, նա պատասախանեց. «Տեղի է ունեցել շատ հասարակ եղանակով։ Մենք երկար ժամանակ մտածում էինք՝ արդյոք մենք պետք է հրավիրենք պարոն Թովմասյանին հանձնաժողովի նիստերին, թե ոչ, որովհետև որևէ պարտավորություն չունեինք հրավիրելու, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ջատագովն ենք նրա, որ բոլոր գործընթացները լինեն թափանցիկ, և պարոն Թովմասյանը հնարավորություն ունենար արտահայտվելու, մեկ օր առաջ իմ հանձնարարությամբ պետաիրավական հարցերի մշտական հաձնաժողովի փորձագետները կազմեցին այդ փաստաթուղթը, կազմեցին արագ և ես անմիջապես ստորագրեցի։ Ստանձնում եմ պատասխանատվություն, ընդունում եմ իմ մեղավորությունը, որ չեմ նկատել ամսաթիվը գրությունը ստորագրելիս»:
Նա նշեց, որ գրությունն ավելի ուշ է հասել ՍԴ, քան այն պաշտոնական զանգը, որով ՍԴ-ին տեղեկացվել է հանձնաժողովի նիստի մասին ու Թովմասյանը հրավիրվել է այնտեղ. «Որևիցե դիտավորություն պարոն Թովմասյանին նիստին չհրավիրելու չկար»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծի քվեարկությունը մեկնարկեց
- ՍԴ աշխատակազմի ղեկավար. Ցավալի է, որ ԱԺ-ում անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին