Սաթիկ Սեյրանյան. Եթե քայլեր չիրականացվեն, ապա ԶԼՄ-ները պետք է պատրաստ լինեն, որ ինչ-որ մարդիկ կարող են ներխուժել խմբագրություններ
«Հայելի» ակումբի վրա ձվերով հարձակման միջադեպի մասին Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը խոսեց հենց նույն ակումբում։ Նա ընդգծեց՝ Հայաստանում ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտը հասել են վտանգավորության աստիճանի։
«Պահանջվում է, որպեսի քաղաքական ուժերը, այդ թվում և իշխանությունը ոչ միայն դատապարտեն, այլև իրավապահները պետք է կոնկրետ գործողություններ իրականացնեն»,-ասաց Սեյրանյանը։
Նա զգուշացնում է, եթե միջադեպին չհետևի խիստ պատիժ, ապա պետք է լրատվամիջոցները պատրաստ լինեն, որ ակտիվիստներ, ինչ-որ խմբեր կարող են ներխուժել խմբագրություններ, գործողություններ կատարել։
«Միությունը կոչ էր արել, որ իրավապահներն ապահովեին «Հայելի» ակումբի աշխատակիցների անվտանգությունը։ Ես արդեն նշել եմ, որ սա քաղաքական ակտ է, ուղղված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ, քանի որ Անժելա Թովմասյանը, ով ակումբի ղեկավարն է, նրա քույրն է։ Սա քաղաքական ակտ է նույնիսկ կարելի է ասել Թովմասյան ընտանիքի դեմ»,-ասաց Սեյրանյանը՝ հիշեցնելով, որ փակման վտանգի առաջ է նաև Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հաղորդումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. Սա քաոսի և նահանջի ճանապարհն է
- ՄԻՊ արձագանքը՝ «Հայելի.ամ»-ի դեպքին
- «Հայելի» ակումբի հետ կապված միջադեպով ստուգվում են հանգամանքները. Գ. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ