ԶՈՒ ԳՇ պետ. Բանակում մահվան դեպքերը նվազել են
Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում տվյալներ հրապարակեց, ըստ որոնց, այս տարվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զինծառայողների մահվան դեպքերը նվազել են։
«Այս տարվա ընթացքում ծառայության հետ կապված մենք ունեցել ենք 19 զինծառայողի մահ, 2018-ի՝ զինծառայողների մահվան 28 դեպքի համեմատ։ Մահվան դեպքերը նվազել են մոտ 39 տոկոսով, իսկ դա բավականին մեծ աշխատանքի արդյունք է»,-ասաց Արտակ Դավթյանը՝ ցավ հայտնելով յուրաքանչյուր զինծառայողի մահվան համար։
Մահացած զինվորներից 11-ը ժամկետային են եղել, նախորդ տարի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 22 ժամկետային զինծառայողի մահվան դեպք։
«Հույս ունենք, որ այս տեմպը կպահենք՝ հասնելով այն բանին, որ զոհեր չլինեն»,-ասաց Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին