Քաղաքագետ. Գախարիայի այցն Ադրբեջան՝ ուներ նաև քաղաքական ուղերձ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Լրագրողների հետ հանդիպմանը վրացագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ ՀՀ այցը տարծաշրջանային այցի շրջանակում է տեղի ունենում, քանի որ Գախարիան վերջերս է նշանակվել Վրաստանի վարչապետ: Նա արդեն եղել է Ադրբեջանում, իսկ ամսվա վերջին այցելելու է նաև Թուրքիա:
Նա կարծում է, որ Գախարիայի օրոք էլ Հայաստանը նորմալ հարաբեություններ կհաստատի Վրաստանի հետ:
«Վերջերս հայ-վրացական հարաբերությունների պարագայում վարչապետը հնչեցրել է ռազմավարական բառը: Ինձ թվում է՝ այդ գաղափարը պետք է զարգացնել, նոր պատրաստվող ռազմավարության մեջ ֆիքսել, թե ինչպես ենք տեսնում մոտ ապագայում մեր հարաբերությունները Վրաստանի հետ: Կարևոր է այս այցի ընթացքում թարմացվի մեր միջպետական օրակարգը»,- ասաց Ջ. Մելիքյանը:
Վրացագետի կարծիքով, առաջիկա հանդիպմանը անդրադաձ կլինի Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքի խնդրին:
«Վրաստանով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել էր մինչև հոկտեմբերի 1: Ժամանակն անցել է, ոչ մի լուր չկա, բայց երևի թե պետք է կապենք այդ ծրագիրը նախկին վարչապետի հետ, ով, լինելով վրացական երկաթգծերի ընկերության նախկին ղեկավարը, փորձեց լոբբիստական իր աշխատանքի շնորհիվ բեռնաթափեր ճանապարհը դեպի երկաթգիծ:
Գոնե արգելեն միայն Վրաստանի բեռնատարիներին, Հայաստանի վրա չանդրադառնա, քանի որ մենք ցամաքային երկիր ենք, չունենք ելք դեպի ծով, հարևան երկրները պարտավորություն ունեն ապահովելու նման երկրին ելք դեպի ծով»,- ասաց Ջ Մելիքյանը:
Ասուլիսին ներկա քաղաքագետ Նարեկ Մինասյանն ասաց, որ Վրաստանի վարչապետի այցը տարածաշրջան հիմնականում կրում է ճանաչողական բնույթ, առաջինն այցելելով Ադրբեջան՝ ուներ նաև քաղաքական ուղերձ Ադրբեջանի իշխանություններին և միջազգային հանրությանը, հստակ արձանագրում էր Վրաստանի համար Ադրբեջանի ռազմավարական կարևորությունը:
Նա նշեց, որ Թուրքիայի կարևորությունը Վրաստանի համար պահպանվում է, շարունակում է աճել՝ հաշվի առնելով տնտեսական կապերը, եվրաատլանտյան ինտեգրման գործընթացը: Քաղաքագետի խոսքով, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների հետ կապված Վրաստանը փորձում է բալանսավորված մոտեցմամբ հանդես գալ, հնարավորինս խուսափել կտրուկ ձևակերպումներից՝ հաշվի առնելով մի կողմից Եվրամիության քննադատությունները, մյուս կոմից Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնք, ընդ որում, կրում են ռազմավարական բնույթ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան
- Սարգսյանն ու Բախտաձեն համակարծիք են՝ հայ-վրացական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն
- Ձեր այցը նոր երանգ կհաղորդի հայ-վրացական հարաբերություններին. Մարգվելաշվիլին՝ Փաշինյանին
- Իշխանափոխությունից հետո հայ-վրացական հարաբերություններում պետք է վերբեռնում կատարել. վրացագետ
- Հայ-վրացական հարաբերությունները նոր լիցք ստացան. վրացագետ
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ