Փոփոխության անհրաժեշտություն չկա. Պաշտպանության փոխնախարար
«Մենք գտնում ենք, որ փոփոխության անհրաժեշտություն չկա»,- այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ նշեց Պաշտպանության փոխանախարար Գաբրիել Բալայանը՝ տեսակետ հայտնելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի մասին։
«Այս կարգավորումը կհակասի ավելի բարձր իրավական ուժ ունեցող Ընտանեկան օրենսգրքին։ Այդ փոփոխությունը կլինի հակաիրավական։ Դատական կարգով եթե ամուսնության փաստը ճանաչվեց, պարտավորեցնելով Քաղաքացիական ակտերի կացության համապատասխան ստորաբաժանմանը գրանցել այն որպես ամուսնություն, իհարկե որևիցե խնդիր չենք ունենա»,- ասաց փոխնախարարը։
Նշենք, որ ԼՀԿ-ն առաջարկում է, որ «եթե հետագայում դատական կարգով կամ նոտարի միջոցով հաստատվել է զոհված զինծառայողի հետ ազգակցական կապը, ամուսին կամ զավակ լինելու հանգամանքը, բայց մարդը չունի զագսի վկայական, ապա նույն գումարը տրամադրվի նաև այս քաղաքացիներին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին