Երկրաշարժ Դավաո քաղաքից 65 կմ հարավ-արևմուտք
Նախօերին, տեղական ժամանակով ժամը 15:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հարավային լայնության 6.80 և արևելյան երկայնության 125.020 աշխարհագրական կոորդինատներով (Ֆիլիպիններ, Դավաո քաղաքից 65 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Աղբյուրը հայտնում է, որ ըստ «РИА Новости» լրատվական գործակալության երկրաշարժի հետևանքով կա 5 զոհ և 77 վիրավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին