Ապօրինի ծառահատումներ՝ Նոյեմբերյանում
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները ապօրինի ծառահատման դեպքերը կանխելու և բացահայտելու նպատակով ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Արդյունքում բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել «Ուազ» մակնիշի երկու ավտոմեքենա, որոնք բարձված են եղել փայտանյութով՝ ընդհանուր 3 խմ։ Այս մասին տեղեկացնում ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարորդները բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։
Ապօրինի ծառահատումների հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։