Վրաստանում մոսկովյան թատրոնի հյուրախաղերի դեմ բողոքի ակցիա են անցկացրել
Քութաիսիի թատրոնի դերասանները բողոքի ակցիաներ են արել Մոսկվայի «Նիկիտինսկի դարպասների մոտ» թատրոնի հյուրախաղերը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, ներկայացումից առաջ հանդիսատեսին բաժանել են Ռուսաստանը օկուպանտ է գրառմամբ նշաններ:
«Ռուսական օկուպացիան, որը շարունակվում է այսօր, անընդունելի է: Այդ ֆոնին մենք կարծում ենք, որ ճիշտ չէ մոկսովյան թատրոնի այցը: Դրա համար էլ հանդիսատեսին հիշեցրեցինք, որ Ռուսաստանը զավթել է մեր տարածքի 20 տոկոսը»,- հայտարարել է դերասանուհի Ինգա Կակիաշվիլին:
Մի քանի այլ դերասան թատրոնի շենքի մոտ ռուս դերասաններին դիմավորել են պաստառներով և պահանջով՝ ճանաչել վրացական տարածքների օկուպացիան: Ինչպես նշել է Քութաիսիի թատրոնի տնօրենը, երկու թատրոնների բարեկամությունը որևէ կապ չունի քաղաքականության հետ, այդ պատճառով էլ իր համար անընդունելի է որոշ դերասանների բողոքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց