Ֆրանսիան դեմ է Բրեքսիթի նոր հետաձգմանը
Եվրամիությունից Միացյալ Թագավորության «բաժանմանը» մնաց 1 շաբաթ։ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի ու խորհրդարանի փոխգործակցությունն այս հարցում սառեցվել է՝ մինչ ԵՄ անդամ պետությունների ղեկավարների որոշումը՝ հետաձգել Բրեքսիթի ժամկետը։ Այս մասին գրում է euronews-ը։
ԵՄ երկրների դեսպանները պետք է պատասխանեն այս հարցին վաղը։
Եվ եթե Գերմանիան նախօրեին համաձայնել է նորից երկարաձգել Բրեքսիթը, ապա Ֆրանսիայի կարծիքը դեռևս կասկածելի է:
Նախորդ շաբաթ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շեշտեց, որ Փարիզը նոր հետաձգում չի ապահովի:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Բրիտանիայի Համայնքների պալատը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Բրեքսիթի նոր օրինագիծը, որը ներկայացրեց կառավարությունը: Փաստաթուղթը պարունակում էր նաև ԵՄ-ի հետ նոր գործարքի տեքստը: Դրանից հետո խորհրդարանականները մերժեցին վարչապետի առաջարկությունը՝ 3 օրվա ընթացքում վավերացնել Բրեքսիթի օրինագիծը, որպեսզի Բրիտանիան կարողանա լքել Եվրամիությունը մինչև հոկտեմբերի 31-ը: Ի պատասխան ՝ Ջոնսոնը դադարեցրեց փաստաթղթի քննարկումը՝ Բրյուսելի հետ խորհրդակցությունների համար: