ԲՀԿ պատգամավորների համար կարևորը Ծառուկյանի հնչեցրած սկզբունքն է
«Եթե այս հարցի հետ կապված համապատասխան պարզաբանումը տրվեր ժամանակին, միգուցե այս թեման այդքան չարծարծվեր»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով նախարարների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող գաղտնի հանձնարարականին։
«Պարոն Ծառուկյանի մտահոգությունը կապված է եղել աշխատավարձերի բարձրացման գաղտնի լինելու հանգամանքի հետ։ Մասնավորեցնեմ, որ հեղափոխության իրականացումից հետո հասարակությունը վաստակել է այդ իրավունքը, թե որ արժանիքների, ինչ ՕԳԳ-ի համար է այսպես շեշտակիորեն ավելացվում նախարարների աշխատավարձը։ Իսկ հարցի հետ կապված պարզաբանումը եղավ մեկուկես օր ուշացումով, իսկ այդ ընթացքում լուրը շրջանառվում էր թե մամուլով, թե համացանցում, ինչից հետո նոր միայն վարչապետի մամուլի խոսնակը հանդես եկավ երկարաշունչ պարզաբանմամբ, հետո արդեն խորհրդարանական հարթակից անդրադարձավ վարչապետը»,- նշեց պատգամավորը։
Լրագրողների հարցին, թե բավարարվա՞ծ են իրենք այդ պարզաբանմամբ և իրենց համար ընդունելի՞ է բարձրացումը, ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը պատասխանեց. «Կարծում եմ վարչապետն արտահայտեց իրենց տեսլականը և վերահաստատեց իրենց այն դիրքը, որ միտումնավոր չեն արել։ Դժվար է գնահատական տալ այս հարցի շուրջ, մեզ համար ամենակարևորը այն սկզբունքն է, որը հնչեցրեց պարոն Ծառուկյանը, որ յուրաքանչյուր դեպք պետք է լինի բաց, պարզ և հասկանալի»։
ԲՀԿ պատգամավորներից նաև հետաքրքրվեցին, թե «Կենտրոն» հոռուստաընկերությամբ հեռարձակվող՝ Անժելա Թվմասյանի «Հայելու առաջ» հաղորդումն ինչու փակվեց։
Ի պատասխան Տոնոյանն ասաց. «Հարցի համար հասցեատիրոջը սխալ եք ընտրել, ներկայումս մեզնից որևէ մեկը «Կենտրոն» ՀԸ հետ որևէ ուղիղ առնչություն չունի, կարծում եմ ճիշտ կլինի հարցով դիմեկ ՀԸ տնօրենին։ Առիթ ունեցել եմ ծանոթանալու հրապարակված մեկնաբանություններին, տնօրենը կարծեմ դա հիմնավորել էր եթերային ցանցի փոփոխմամբ, նոր եթերաշրջան, նոր հաղորդաշարեր»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի պարզաբանումները՝ գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձ բարձրացնելու մասին
- Իշխանականների բարձրացված աշխատավարձի մասին լավագույններից
- Գագիկ Ծառուկյան. Աշխատավարձի թաքուն բարձրացումը վիրավորական է
- Դանիել Իոաննիսյան. Նախարարների աշխատավարձի գաղտնի բարձրացումը խայտառակություն է և օրենքի ոտնահարում
- «Հետք». Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին