Ճապոնիայում գողացել են 1,8 միլիոն դոլարանոց ադամանդ
200 միլիոն իեն (1,8 միլիոն դոալար) արժողությամբ 50 կարատ քաշով ադամանդը գողացել են ճապոնական քաղաքներից մեկում ոսկերչական իրերի ցուցահանդես-վաճառից: Ռիա նովոստին, հղում անելով Kyodo գործակալությանը, գրում է, որ հայտնաբերվել է՝ ցուցադրվող մյուս իրերի կողքին չկա 1,8 միլիոն դոլարանոց ադամանդը: Վերջին անգամ մասնակիցներն այն տեսել էին դրանից մեկ ժամ առաջ: Նկատել են, որ ապակին բաց է:
Տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները ցույց են տվել, որ ինչ-որ պահի այդ հատվածում գտնվել է տարեց մի տղամարդ, նրա հետ եղել են կանայք: Բայց դեռևս չի հաջողվել պարզել, արդյո՞ք նրանք կապ ունեն գողության հետ: Ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին